Ինչպե՞ս մաքրել այրված արդուկը
՝Նոր գնված արդուկը շատ կարճ ժամանակ հետո կարող է տհաճ անակնկալ մատուցել: Ընդամենը մի մետաքսա կիսաշրջազգեստը կարող է հետքեր թողնել արդուկի վրա ու այլևս այն իդեալական չէ: Կամ ջրի չափաբաժնի սխալ կիրառումը կարող է անդառնալի լինել: Ահա թե ինչու առօրյայում ցանկացած կնոջ համար կարևոր է իմանալ արդուկը մաքրելու մի քանի մեթոդ, որոնք հնարավոր է իրականացնել տնային պայմաններում:
1. Աղ
Թղթի կտորի վրա սովորական աղ լցրեք ու տաք արդուկով փորձեք շատ թույլ շարժումներով արդուկել այն: Կրկնեք նույն գործողությունը այնքան ժամանակ, մինչև արդուկի տակի սև հետքերը վերանան:
2. Պերեկիս
Երեք տոկոսանոց պերեկիսի մեջ թաթախեք բժշկական բինտն ու փորձեք մաքրել սառը արդուկի հատակը: Հատկապես առավել ինտենսիվ մաքրեք այն հատվածները, որտեղ սև բծեր կան:
3. Քացախ
Քացախի մեջ թաթախեք բժշկական բինտն ու մաքրեք սառը արդուկի հատակը: Եթե այրված հատվածը շատ է, ապա կարող եք քացախի հետ խառնեք ամոնիակ 1:1 հարաբերությամբ:
4. Կերակրի սոդա
Մի քանի գդալ կերակրի սոդան լուծեք մեկ բաժակ ջրում և այդ լուծույթով մաքրեք արդուկի կատակը: Այնուհետև մաքրեք այն խոնավ սպունգով: