«Նամուսով հայուհիներ, հագնված են պարկեշտ, տալիս են տակից ու թաքուն». Շպռոտի հերթական սկանդալային գրառումը
Շպռոտը հերթական անգամ անդրադարձել է հայ կնոջը և տղամարդուն։ Instagram-ի story բաժնում ամերիկաբնակ երգչուհին հետևյալ բովանդակությամբ սկանդալային գրառում է կատարել.
«Երբեմն զգում եմ , որ ես ոչ թե պարզապես արտիստ եմ, այլ՝ հայ աղջիկների ձայնը։ Ես կարող եմ ասել բաներ, որոնք նրանք չեն կարող ասել բարձրաձայն, և վերցնել ինձ վրա վիրավորանքները։ Facebook-ում միսս ուտում են, բայց երևի կգա ժամանակ, որ բոլորը վեգան կդառնան. խորովածը մթագնում է ուղեղը։ Ինձ շատ աղջիկներ են գրում, ովքեր խելացի են, ինքնուրույն, ովքեր ունեն կարծիք, բայց չունեն ձայն՝ ազատ արտահայտվելու։ Չեք պատկերացնի՝ հայ կնոջ կերպարը մեզ ինչպես է պարալիզացրել. սեքսիզմ։ Հայ կնոջ կերպարը՝ համեստ, խոնարհ, զուսպ, հայ տղամարդու կերպարը՝ թասիբով բ…արած, իմ նման կարծիք ունեցող կանանց կերպարը՝ բ…ոտ։ Նամուսով հայուհիներ, հագնված են պարկեշտ, տալիս են տակից ու թաքուն։ Կարծիք ունեցող հայ տղա, ով հասարակության կարծիքին մեռած չէ, ամբոխից դուրս զոհվել է» ։