Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов РоссииБлижневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»"«Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия».«Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятийВпечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари АкопянСотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц ДзореFast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проектАНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству ЛермонтоваВклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальностиНовый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работуКомпания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь «Евразия» и музей дружбы армянского и русского народов отметили 110-летие Амо Сагияна Почему представители инициативы «АйаКве» отправились в Иракский Курдистан? «Паст» «Это позор каждого армянина»: как Аршак Карапетян комментирует шум вокруг «знаменитой фотографии»? «Паст» Свидетельство прямого презрения и несерьёзного отношения: история одной фотографии «Это позор каждого армянина»: Аршак Карапетян отреагировал: Past. am Миллиардер Гуцериев торгует активами Беларуси в обмен на снятие санкций։ информация из турецких источниковАрмения между двух огней: «Паст» От гостиничного комплекса до яиц, водки, а теперь и природной родниковой воды: бизнес «современного олигарха» продолжает процветать: «Паст» Ucom и общественная организация SunChild установили очередную солнечную электростанцию в Варденисе Фильм режиссера Татев Мкртчян «Папа» получил специальный диплом на фестивале «Евразия-Кинофест» за лучшее режиссерское решение
Досуг

Կենդանակերպի նշանների էրոտիկ բնութագիրը

Հումորով վերաբերվեք գրածին, բայց մի մոռացեք, որ ծուխն առանց կրակ չի լինում)) Յուրաքանչյուր բաժնում, բնութագրի վերջում թվարկված են մարդկանց երեք խումբ, որոնք. ա)իդեալական ձևով Ձեզ հարմար են, բ) Ձեզ հարմար են այս կամ այն չափով, գ)բացարձակապես հարմար չեն Ձեզ, բացարձակապես հակացուցված են: 

ԽՈՅ(մարտի 21 - ապրիլի 20) ԿԻՆ Նա բավական կայուն սկզբունքների, նույնիսկ որոշ կամակորության կրող է, ինչն ազդում է նրա ցանկասիրական (էրոտիկ) հակումների վրա: Նա ձգտում է ինքն ընտրել տղամարդուն՝ կարողանալով իրեն ներկայացնել հասարակության մեջ, իր համար գրավիչ կնոջ համարում ստեղծելով: Մտերմիկ կյանքում նա բավականին եսասեր է, բայց ոչ թե վատ բնավորություն ունի, այլ որ ցանկանում է զուգընկերոջից ստանալ այն, ինչն սպասում է «իդեալական» տղամարդուց: Նրա ցանկասիրությունը թեթևակիորեն մանրախնդիր է, քանի որ նա իրեն պահում է սեքսի վերաբերյալ իր կայուն պատկերացումներին համապատասխան: Նա չի սիրում ենթարկվել նույնիսկ անկողնում՝ չնայած հենց այստեղ է նրան ուժեղ և տիրական զուգընկեր պետք: Լիարժեք վայելք չստանալով մերձեցումից՝ ինքն անհատնում կենսական էներգիա ունի և րնդունակ է ամուսնուն իսկական բավականության պատճառել: Նրան սպասում են սիրային շատ բարդություններ, որոնցից մեկը կարող է ողբերգաբար ավարտվել: ՏՂԱՄԱՐԴ Նրա ուժեղ, տիրական, հաճախ արտասովոր բնավորությունը բացահայտվում է մարդկանց, այդ թվում նաև կանանց հետ ունեցած բոլոր հարաբերություններում: Իր նպատակին հասնելու համար նա կիրառում է ամենատարբեր հնարքներ ու խորամանկություններ, րնդունակ է նենգության ու խաբեության, հաճախ իր համար բարդու¬թյուններ է ստեղծում այնտեղ, որտեղ դրանք չկան: Ընդ որում, բուն մերձեցումը նրա համար արդեն հմայք չունի, քանի որ ուժերը վատնել է դրան հասնելու համար: Նրա ցանկասիրությունը կոպիտ ու անզուսպ է լինում, նրան ցավագին խոցում է իր սեռական անկարողության վերաբերյալ ամենաթեթևակի ակնարկն իսկ: Սիրում է, երբ կինը հիանում է իրենով և պահանջում գովասանքի խոսքեր: Երբեմն կասկածամիտ է դառնում, և այդ դեպքում մերձեցումը կնոջ համար վերածվում է խոշտանգման: Կարելի է չկասկածել, որ կամուսնանա այնպիսի կնոջ հետ, որը կենթարկվի իրեն և կկատարի իր քմահաճոյքները: Ամուսնության մեջ ինքնավստահություն և հանգստություն ձեռք բերելով՝ կնոջ համար հրաշալի սեռական զուգընկեր և ընտանիքասեր կլինի: ա) ԱՌՅՈւԾ, ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԱՂԵՂՆԱՎՈՐ, բ) ԿՇԵՌՔ, ԿՈւՅՍ, ՑՈւԼ, գ) ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԽԵՑԳԵՏԻՆ, ՁԿՆԵՐ, ԿԱՐԻՃ

ՑՈւԼ (ապրիլի 21-մայիսի 20) ԿԻՆ Այս նշանի տակ ծնվածը հմայիչ ու նրբագեղ է, քմահաճ ու հեշտալի: Նա ձգտում է իրեն շրջապատել գեղեցիկ իրերով և փայլուն տղամարդկանցով: Տղամարդիկ, հրաշալի իմանալով նրանց բնավորությունը, այնուհանդերձ, ձգտում-հասնում են նրա հետ մերձեցման, քանի որ այդ կինը հոյակապ զուգընկեր է՝ ընդունակ պարգևելու նուրբ ցանկասիրական հաճույք: Կյանքի էպիկուրական ընկալումն այս կնոջը օգնում է խուսափել բազմաթիվ լուրջ բարդություններից և ծանրատհաճ կապերից: Զգացողությունների լիակատարության ուրախությունը փոխանցվում է նրա ընտրյալին: Սակայն վերջինիս ուրախությունը տևական չէ, որոշ ժամանակ անց նա իր «էպիկուրուհուն» հայտնաբերում է ուրիշի գրկում: Կին-ՑՈւԼԸ անկեղծ է իր ցանկասիրության մեջ և իր ձգողությանը տրվում է առանց հետ նայելու՝ ձգտելով նոր զուգընկերոջ մեջ հայտնաբերել դեռ չփորձված վայելք: Անհրաժեշտ է ընդունել, որ տղամարդկանց համար նա նույնքան գերող ու հմայիչ է, որքան և՝ սնանկացնող: Նրա ամուսնական կյանքը հաճախ խառնափնթոր ու անկայուն է: ՏՂԱՄԱՐԴ Կանայք ձգտում են ամուսնանալ նրա հետ: Նրանց գերում են տղամարդ-ՑՈւԼԻ ինքնավստահությունը, սեփական արժանապատվության զգացումը, զուգընկերոջ նկատմամբ քաղաքավարի ու հարգալից վերաբերմունքը: Ճկուն ու նուրբ սիրահար չես անվանի նրան, բայց կիրքն ուժեղ է ու գրգռիչ ազդեցություն է ունենում կանանց վրա: Մերձեցման պահին նա հակված է իրավահավասարության և չի ձգտում զուգընկերուհուն ճնշել իր զգացմունքայնությամբ: Նա անկեղծ է մերձեցման բոլոր դրսևորումներում և նույնպիսի անկեղծություն է ենթադրում նաև կնոջ պահվածքում: Խանդոտ է, բայց դա իր թուլությունն է համարում: Կանանց (ինչպես և ամեն ինչի) ընտրության հարցում բացարձակապես անկախ է և հենվում է միայն սեփական փորձի վրա: Նրան գործնականում անհնար է գայթակղել զանազան կանացի խորամանկություններով: Դրա համար նա բավականչափ խելացի ու խորաթափանց է: Իր գերազանց ֆիզիկական վիճակը պահպանում է մինչև խոր ծերություն: Նրա ամուսնությունը երկարատև ու երջանիկ է՝ չնայած դրա համար հատուկ ջանքեր չի գործադրում: ա) ԿՈւՅՍ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԽԵՑԳԵՏԻՆ, ՁԿՆԵՐ, բ) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, գ) ԱՌՅՈւԾ, ՋՐՀՈՍ, ԿԱՐԻՃ, ԽՈՅ: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (մայիսի 21 – հունիսի 21) ԿԻՆ Ըստ երևույթին, երկվորյակներից նրան որոշ երկատվածություն է բաժին հասել: Մի կողմից՝ խելքը, խորաթափանցությունը, հրաշալի բնավորությունը, մարդկանց հետ համակերպվելու ընդունակություն֊ը նրան օգնում են լավ հաջողությունների հասնել աշխատանքում: Բայց այդ նույն խելքն ու մարդկանց հասկանալ կարողանալը նրան հնարավորություն չեն տալիս փնտրել-գտնելու իր միակ ու անկրկնելի տղամարդուն: Նա հավատարիմ ու հուսալի ընկեր է շատերի համար, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել իրեն հավասար զուգընկեր: Հենց նրան է այս կինը պատրաստ նվիրել իր ցանկասիրությունն ու հոգեկան կապը: Բայց նրան արժանի տղամարղիկ հազվադեպ են հանդիպում, և ավելի հավանական է, որ բոցը չթեժանա: Ոչ շատ պատահական կապերի մեջ նա միայն ֆիզիկական բավարարություն է գտնում: Այս կանանց դեն չեն շպրտում, նրանցից լուռ հեռանամ են՝ իրենց հոգում տանելով հարգանքը նրանց նկատմամբ: Բայց այս կինը եթե, այնուամենայնիվ, հանդիպում է իր ընտրյալին, ապա նրանց միությունն ընտանեկան երջանկության տիպար է դառնում: ՏՂԱՄԱՐԴ Այս նշանի տակ ծնվածները մեծ մասամբ տաղանդավոր են, օժտված էություններ են: Նրանք շրջապատող աշխարհը զգայականորեն ընկալելու ընդունակություն ունեն: Բարձր են գնահատում կնոջ գեղեցկությունը, ինտիմ հարաբերությունների գեղեցկությունը: Սակայն ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ տաղանդավորությունը ամենևին էլ գրավականը չէ սեռական ոլորտում նրանց օժտվածության: Ռոմանտիկ աշխարհընկալումը նրան խանգարում է հեշտ գնահատել կնոջը, որին նա պարուրում է ռոմանտիկայի շղարշով: Դա բնական պատասխան զգացմունք է առաջացնում, բայց մերձեցման պահը հաճախ հիասթափեցնում է կնոջը: Չէ՞ որ նա ոչ այնքան կնոջն է սիրում, որքան ինքն իրեն՝ այդ սիրո մեջ, իսկ սեռական կյանքի տաղանղ նրան ոչ միշտ է տրված: Ռոմանտիկ պատկերները սնում են նրա ստեղծագործությանը, բայց ոչ ինտիմ հարաբերաթյունները: Նա մշտապես հոգածության կարիք ունի, և գրեթե միշտ գտնվում է մի կին, որը զոհաբերում է իրեն հանուն նրա տաղանղի: Բայց նույնիսկ այդ կինն է հասկանում, որ նրա հետ նորմալ ընտանիք կազմել հնարավոր չէ և բավարարվում է պահապան մուսայի դերով: ա) ԿՇԵՌՔ, ՋՐՀՈՍ, ԱՌՅՈւԾ, ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, Բ) ՑՈւԼ, գ) ՁԿՆԵՐ, ԿՈւՅՍ, ԱՂԵՂՆԱՎՈՐ:

ԽԵՑԳԵՏԻՆ (հունիսի 22 - հուլիսի 22) ԿԻՆ Իր էությամբ արտակարգ ցանկասեր է և մոլեգնորեն ձգտում է զգայական վայելքի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, տղամարդկանց հետ սառն ու աննվաճ է պահում իրեն: Նրան թվում է, թե իր տենչը թուլություն է, որը նկատում է տղամարդը, իսկ ինքը չի ուզում հանձ առնել իր և ոչ մի թուլություն: Ուժեղ և ինքնուրույն երևալու համար նա շատ ջանք է գործադրում: Բայց կին-ԽԵՑԳԵՏԻՆԸ հեշտ գրգռվող է, կիրքը համակում է նրան, և նա փորձում է թաքցնել դա, ինչը հաճախ հանգեցնում է կոպտության: Մերձեցումից հետո նա աշխատում է այլևս չհանդիպել իր զուգընկերոջը, իսկ եթե դա անհնար է, նրա հետ դառնում է քմահաճ ու դյուրագրգիռ-նյարդայնացած: Բայց եթե նրան հանդիպի նրբանկատ և համբերատար տղամարդ, որն ընդունակ լինի, իր մասին չմտածելով, հոգալ նրա ցանկությունների լիարժեք բավարարման մասին, ապա այս կինը ոչ քիչ վայելք կստանա մերձեցումից: Արժե միայն նկատել, որ նման զոհողության ընդունակ տղամարդիկ այնքան էլ շատ չեն: ՏՂԱՄԱՐԴ Վիրավորված և լքված կանանց երկար փեշատուտ (շլեյֆ) է ձգվում նրա հետևից: Բայց դա նրա մեջ կարեկցանք չի առաջացնում, քանզի նա քիչ է նախատրամադրված այդ զգացումին: Նրան բնորոշ գիծը եսասիրությունն է՝ շաղախված նշանակալի չափով պճնամոլությամբ և ինքնավստահությամբ: Ավելի փորձառու կանայք խուսափում են նրանից: Փոխարենը նա կարող է գլխապտույտ առաջացնել երիտասարդ աղջիկների մոտ, սակայն լքում է նրանց, հենց որ ձանձրացնում են իրեն: Չնայած նա ցանկասեր է, բայց անկողնում հոգում է միայն իր բավարարվածության մասին, հաճախ վիրավորական և ցինիկ պահվածք ունի: Նրանից իսկական բավարարվածություն են ստանում միայն մազոխիզմի հակում ունեցող կանայք: Այս տղամարդիկ իրենց ողջ սեռական կյանքը ենթարկեցնում են սեփական առողջության մասին հոգածությանը: Ամուսնությունը դիտում են որպես ոտնձգություն անձնական ազատության դեմ: Նա ամուսնության համար ստեղծված չէ, քանզի ձգտում է ճնշել շրջապատի բոլոր մարդկանց: Նրա կինը դժբախտ, տանջված էակ է: Բայց լինում են նաև բացառություններ, երբ նրա սանձերն իր ձեռքն է վերցնում ավելի տիրական և խիստ մի կին: ա) ՑՈւԼ, ԿԱՐԻՃ, բ) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԿՈւՅՍ, ՁԿՆԵՐ, ԱՌՅՈւԾ, գ) ԿՇԵՌՔ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ: 

ԱՌՅՈւԾ (հուլիսի 23 – օգոստոսի 23) ԿԻՆ Նա ամենևին էլ առյուծի խառնվածք չունի՝ չնայած միանգամայն հրապուրիչ է և ընդունակ գլխահան անելու նույնիսկ լրջմիտ մարդուն: Իր զգացմունքները միշտ հանգիստ են մնում, և լրջմտություն է ցուցաբերում ցանկացած իրավիճակում: Նույնիսկ մերձեցման ժամանակ տղամարդն զգում է նրա անկիրք հայացքը: Դա մասամբ կարելի է բացատրել նրա ֆիզիկական սառնությամբ և սեքսի նկատմամբ թույլ հետաքրքրությամբ: Գործնական է և յուրաքանչյուր զուգընկերոջ գնահատում է որպես հնարավոր ամուսնու: Նրա ճակատին գրված է լավ կին և լավ մայր լինել: Հենց ընտանիքի շահերը պաշտպանելիս է դրսևորվում նրա առյուծային էությունը: Բայց սեքսի հանդեպ նրա անտարբերությունը շատ բարդություններ է առաջացնում նրա ամուսնու համար: Ավելի հաճախ, շարունակելով սիրել նրան, ամուսինը կապ է ստեղծում ուրիշ կնոջ հետ, որն ընդունակ է տալ ցանկասիրական զգացողությունների ողջ գամման: Կին-ԱՌՅՈւԾԸ խանդոտ է, բայց պետք է մեղադրի իրեն: Իսկ եթե նրան հանդիպի հենց այդպիսի ցանկասիրական մակարդակ ունեցող տղամարդ, ապա նրանց ամուսնությունը միանգամայն հաջող կարող է լինել: ՏՂԱՄԱՐԴ Ինչպես ցանկացած առյուծ, նա ևս շատ թուլություններ ունի: Շրջապատի կանայք նույն¬իսկ չեն ենթադրում, որ վստահ և բարեհոգի արտաքինի տակ կարող է թաքնված լինել իր կարողություններին և հնարավորություններին ամենևին էլ ոչ վստահ տղամարդ: Նրան միշտ թվում է, թե նվազագույն վրիպումի դեպքում զուգընկերուհին ծաղրի կենթարկի իրեն: Նա միշտ սպասում է ձախողման և այդ պատճառով հավերժական նյարդային լարվածության մեջ է: Եթե կինը կարողանա նրան փորձել ատամի տակ և հասկանալ, ապա ահարկու առյուծը թերևս խաղալիք դառնա բոլոնյան շնիկի թաթիկների մեջ: Իրեն և ուրիշներին իր լիարժեքությունը ցույց տալու նպատակով նա դիմում է ամենատարբեր սիրային արկածախնդրությանների, ստեղծում կասկածելի կապեր: Նրա իրական ուժը կարող է բացահայտել միայն խելացի և նրբանկատ կինը, որը նրան կկարողանա համոզել, որ մի գլուխ բարձր է ցանկացած տղամարդուց: Հենց այդպիսի կնոջն էլ նա կնության կվերցնի, և սա որպես պարգև կստանա հրաշալի տղամարդու և իր զավակների համար սրտահույզ ու փաղաքուշ հոր: ա) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԿՇԵՌՔ, ԱՂԵՂՆԱՎՈՐ, բ) ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԿԱՐԻՃ, ԿՈւՅԱ գ) ՑՈւԼ, ՋՐՀՈՍ:

ԿՈւՅՍ (օգոստոսի 24 - սեպտեմբերի 23) ԿԻՆ Այս համաստեղությունը նրան է փոխանցել կնոջ բոլոր լավագույն հատկանիշները. գեղեցկություն և փափուկ բնավորություն, հավատարմություն և քնքշություն, սեռական զգացողությունների լիարժեքություն: Նա չափազանց ձգող-հրապուրիչ է տղամարդկանց համար, բայց իր այդ հատկանիշը երբեք չի օգտագործում շահադիտական նպատակներով: Նրան հսկայական ուրախություն է պատճառում այն բանի գիտակցումը, որ տղամարդը բավականություն է ստանում իրենից: Գերկրքեր և մոլեգին հուզավառություն պետք չէ նրանից սպասել, նա ստեղծված է գուրգուրանքի և քնքշանքի համար, և դա անկրկնելի գույներ է տալիս նրա հետ մերձեցմանը: Նա խոր հարգալից վերաբերմունք ունի տղամարդու նկատմամբ և նրա գրկում իրեն հուսալի ու հանգիստ է գգում: Այս զգացողությունը փոխանցվում է նաև նրա ընտրյալին: Մի փոքր ամաչկոտ է: Նրա ձգողականությունը տղամարդուն նորից ու նորից է իր մոտ վերադարձնում: Իսկ հետո տղամարդը մնում է ընդմիշտ, երբ բավականաչափ փորձառու կլինի՝ հասկանալու համար, որ «լավից ավելի լավը չեն փնտրի»: Կույսն իդեալական կին, մայր և տնտեսուհի է: ՏՂԱՄԱՐԴ ԿՈւՅՍԻ նշանի տակ ծնվածին հատուկ են մտահավաքությունը, սերը կարգ ու կանոնի նկատմամբ ոչ միայն գործերում, այլև կանանց հետ փոխհարաբերություններում: Հստակության ու պարզության նկատմամբ ունեցած ձգտումը և որոշ երկչոտությունը փոքր-ինչ բարդացնում են նրա սիրային կապերը, քանզի,այստեղ ամեն ինչ չէ, որ կարելի է բացատրել սովորական տրամաբանությամբ: Նրան խանգարում է նաև իր սիրահարկոտությունը, որը բխում է կնոջ մասին որոշ չափով իդեալական պատկերացումից: Նրա սեռական հնարավորությունները մեծ են, բայց զուգընկերուհուն առաջին հերթին դա չէ, որ ապշեցնում է, այլ նրա քնքշությունը, ինչը հազվադեպ է ուրիշ տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա նվաճում կնոջ սիրտը: Բայց նա ի վիճակի է բավարարելու նաև զուգընկերուհու ամենանրբընտիր պահանջմունքները: Սակայն դավաճանությունը կարող է կտրուկ փոխել նրա բնավորությունը, և սիրո փափագը կփոխարինվի վրեժխնդրության փափագով: Նա թեթևակի մանկայնություն ունի և կարիք է զգում ոչ այնքան կնոջ աջակցության, որքան նրա բարեկամական տրամադրվածության: Իր նկատմամբ ուշադիր վերաբերմունքի դեպքում հրաշալի հայր է դառնում: ա) ԱՌՅՈւԾ, բ) ԿՈւՅՍ, ՋՐՀՈՍ, ՁԿՆԵՐ, գ) ՑՈւԼ, ԿԱՐԻՃ, ԿՇԵՌՔ, ԽՈՅ: 

ԿՇԵՌՔ (սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23) ԿԻՆ Նրա ցանկասիրական ձգտումները ներդրված են ենթագիտակցության մեջ: ժամանակ առ ժամանակ նա զարմանքով իրեն հայտնաբերում է նոր անկողնում և չի կարողանում հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել: Կրքոտ է, բայց սեքսը նրա համար նպատակ չէ՝ չնայած իրականում մեծ տեղ է զբաղեցնում նրա կյանքում: Նրա պահվածքի կշեռքը միշտ տատանվում է: Ուժեղ տղամարդն ընդունակ է իրեն ենթարկել նրան, և կինը հլու-հնազանդ կհետևի նրա բոլոր ցանկություններին: Թույլ զուգընկերոջ հետ նա ինքն է դրության տեր դառնում: Բայց ոչ այս, ոչ այն դեպքում տղամարդը մերձեցման լիակատարության զգացողություն չի ունենա, քանի որ խոսքը միայն ֆիզիկական բավարարվածության մասին է: Իսկ երբ այս կինն զգում է, որ իրեն սիրում են՝ կերպարանափոխվում է՝ դառնում է ուրախ, հմայիչ, չնայած նրան ռոմանտիկ էություն, այնուամենայնիվ, չես անվանի: Ամուսնանալիս նրա սեռական վարքը առավել գիտակցված ու շահագրգիռ է դառնում: ՏՂԱՄԱՐԴ Եվ դարձյալ էության երկվություն: Կշեռքի մի նժարին նրա հրաշալի բնավորությունն է, վայելչագեղությունը, պերճաշուքությունը, ձգտումը կայունության, շրջապատի մարդկանց սերը: Մյուսին՝ կնոջ նկատմամբ ունեցած տառապագին, բոլորից թաքցվող, անզուսպ ձգողությունը, սեքսի անընդհատական ծարավը: Երբեմն բարեհաջող ներդաշնակություն է ձեռք բերում, և նրան հաջողվում է զսպել իր կրքոտությունը: Բայց պատահում է, որ կշեռքի մյուս նժարն է վար իջնում, և հաճույքի պահանջմունքից խավարում է ողջ աշխարհը: Այդպիսի վիճակը նրա համար հղի է խախտումներով, նյարդային խանգարումներով: Կնոջ հետ մերձեցումը լոկ կարճ ժամանակով է թեթևացնում նրա տառապանքները, և եթե հնարավոր լիներ՝ նա կթողներ թե ընտանիքը, թե աշխատանքը և ամբողջովին կընկղմվեր էրոտիկայի մեջ: Վիճակը բարդանում է նաև նրանով, որ զուգընկերուհիներին բաժին չի հասնում նրա ուշադրությունից, քանի որ նա ձգտում է միայն իր կրքի բավարարմանը: Նա ընդունակ է հարաբերական հանդարտության հասնել ընտանեկան կյանքում՝ պայմանով, որ կնության առնի նույնատիպ խառնվածք ունեցող կնոջ: ա) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԱՌՅՈՒԾ, ՋՐՀՈՍ, ԽՈՅ, ԱՂԵՂՆԱՎՈՐ, բ) ՑՈւԼ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԽԵՑԳԵՏԻՆ, գ) ՁԿՆԵՐ:

ԿԱՐԻՃ (հոկտեմբերի 24 - նոյեմբերի 22) ԿԻՆ «Ճակատագրական», «խորհրդավոր», «մոլեգին» մակդիրները նրա անվանն են հարմար գալիս: Նրա կիրքն անսահման է: Նրա բոլոր արարքները մեկ նպատակ են հետապնդում՝ սեռական հաճույք ստանալ: Նա եռանդուն է, խելացի, գեղեցիկ: Տդամարդիկ պարզապես «գժվում են» նրա հևո ծանոթանալուց հետո: Սովորաբար նա վաղ է ձեռք բերում էրոտիկ փորձ: Այն տղամարդիկ, ովքեր երազում են «հրակեզ կնոջ» մասին, հենց նրա մեջ են մարմնավորված տեսնում իրենց իդեալը: Նա իրեն հրաշալի է տիրապետում, բայց մերձեցման րոպեներին դեն է շպրտում բոլոր պայմանականությանները և, այդուամենայնիվ, հատկապես է գեղեցկանում իր խելահեղության ու մոլեգնության մեջ: Նրա գուգընկերներր բարձրանում են սեփական աչքում, և դա ավելի է գրավիչ դարձնում նրան: Նա վտանգավոր է տղամարդկանց համար, ովքեր հասնելով մտերմիկ մերձեցման գագաթներին, չեն կարողանամ հեռանալ նրանից և դառնում են սեփական զգացմունքի գերին: Այսպիսի կանանց պատճառով կարիերաներ են փլուզվում, ընտանիքներ քայքայվում, բայց տղամարդիկ դարձյալ ու դարձյալ նետվում են այդ հորձանուտը: Սակայն իր ամուսնու համար նա հաճախ լավ օգնական է դառնում և անում ամեն ինչ, որ նա փայլուն հաջողության հասնի: ՏՂԱՄԱՐԴ Ամենից հաճախ նա կրակոտ, ամենաանսպասելի արարքների ընդունակ մարդ է: Նա մեծ խաղացող է և մեծ դերասան: Գերագանց սեռական զուգընկեր լինելով՝ նա իրեն երբեք թույլ չի տալիս թուլանալ և գերի գնալ կնոջ դյութանքներին: Նրա համար ամենամեծ արժեքն անձնական ազատությունն է: Սեքսը նրա համար սպորտ է, որտեղ իր խելքի ու վերամարմնավորման տաղանդի կիրառություն է գտնում: Նրան չի գրավում մատչելիությունը, նրա համար գերագույն հաճույքը ինտելեկտի ուժով իրեն հավասար, իր նման ազատ և անկախ կնոջը հաղթելն է: Նրա համար հետաքրքիր է ոչ այնքան հաղթանակի փաստը, որքան խաղի բուն պրոցեսը: Պարտվածների հետ վեհանձն է, ինչպես թելադրում է սեփական պատվի կոդեքսը: Նրանք, որպես պարգև, ստանամ են նրա կրակոտությունն ու սեռական հարուստ փորձը: Շատ կանայք գտնում են, որ նրանից պարտություն կրելը նույնն է, թե նրան հաղթելը: Նրան դժվար է պատկերացնել ամուսնու կարգավիճակում: Ավելի հաճախ ամուրի է մնում: ա) ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ՁԿՆԵՐ, ԽԵՑԳԵՏԻՆ, ԿՈւՅՍ, բ) ԿՇԵՌՔ, գ) ՋՐՀՈՍ, ԽՈՅ, ԱՌՅՈւԾ, ԱՂԵՂՆԱՎՈՐ: 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբերի 23 - դեկտեմբերի 21) ԿԻՆ Հրաշալի զուգընկերուհի է այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են խելացի, ուրախ, հրապուրվող կանանց: Սեռական առումով գրավիչ ու անսպառ է: Նա գիտե գնահատել կյանքն իր բոլոր դրսևորումներով. աշխատանք, արվեստ, սպորտ, ընտանիք... Սեքսը նրա համար գոյի լիարժեքությունն զգալու եղանակ է, և նա ձգտում է դրանից քամել առավելագույն հնարավոր հաճույքը: Աղմկոտ է, կենսուրախ, անուրջներով լի: Այս հատկանիշները դրսևորում է նաև մերձեցման ժամանակ: Իրեն հարմար զուգընկերներ է ընտրում, քանզի իսկապես երջանիկ է լինում միայն իր ցանկությունների լիարժեք բավարարումից հետո: Գիտենալով իր գինը՝բավականին հանգիստ է վերաբերվամ ամուսնու (ինչպես, ի դեպ, նաև իր) դավաճանություններին: Ընտանեկան կյանքը նրա համար լուրջ բան է, բայց միշտ չէ, որ կարողանում է այն ներդաշնակ դարձնել քանի որ նոր տպավորությունների ծարավը հաճախ նրան մի կողմ է քաշում ընտանեկան օջախից, որի մոտ է մնում շփոթված ամուսինը: ՏՂԱՄԱՐԴ Ուրախ է, բարեհոգի, սիրահարված բնությանը: Նրա անչար հոգին ձգտում է գեղեցիկ արարքների և հմայիչ կանանց: Կյանքի ճանապարհներով ճամփորդելով՝ Ամուրի նետեր է արձակում աջ ու ձախ՝ այնքան էլ չմտահոգվելով հետևանքների մասին: Ուժեղ կապվածության պատրաստ չէ, բայց այդ բանը չի պահանջում նաև կնոջից: Իր էությամբ ռոմանտիկ ու թափառաշրջիկ է: Նրա կենսակերպը պայմանավորված է վայրերի ու հանգամանքների փոփոխության կրքով: Կինը երբեք ուղեցույց աստղ չի դառնա նրան, բայց դա չի խոսում նրա անտարբերության մասին: Ընդհակառակը՝ կինը, սեքսը նրան մեծ բավականության են պատճառում: Ինքը ոչ քիչ է դուր գալիս կանանց: Բայց հեռանում է՝ զուգընկերուհուն տալով ամեն ինչ: ԵՎ կինը չի փորձում նրան հետ պահել՝ հրաշալի գիտակցելով, որ նա ստեղծված չէ տևական միության համար: Ապրելով մերձեցումը՝ նա անկեղծորեն հավատում է սիրուն, բայց անցնում է մի որոշ ժամանակ, և հանդիպումից տխուր ու մեղմ հուշեր են մնում: Անհաջող սիրախաղը նրան չի վախեցնում: Տեղի ունեցածի նկատմամբ փիլիսոփայական վերաբերմանք ունի. «Դե ինչ, կփորձենք երբևէ, մի ուրիշ անգամ»: ա) ՁԿՆԵՐ, ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԿՈւՅՍ, ՋՐՀՈՍ, ԱՌՅՈւԾ, բ) ԿԱՐԻՃ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ, գ) ԽՈՅ, ԽԵՑԳԵՏԻՆ: 

ԱՅԾԵՂՋՅՈւՐ (դեկտեմբերի 22 - հունվարի 20) ԿԻՆ Այս նշանի տակ ծնվածին հաճախ են տանջում իր ցանկությունների և դրանց իրականացման հնարավորությունների մեջ եղած հակասությունները: Այս կինը ցանկասեր և սիրահարկոտ է, բայց միաժամանակ խիստ՝ արտաքին պատշաճությունները պահպանելու հարցում: Այդ պատճառով նրա կիրքը հաճախ ելք չի գտնում, ինչը կարող է բազմաթիվ բարդույթների պատճառ դառնալ: Զգալով ցանկալի զուգընկերուհուն՝ տղամարդիկ ձգտում են նրան, բայց շփոթմունքի մեջ են ընկնում՝ դեմ առնելով նրա ստեղծած առաքինի կերպարին: Նրա մեջ կուտակվող ցանկությունը ժամանակ առ ժամանակ ոտնատակ է անում բոլոր խոչընդոտները, և նա գլխովին սուզվում է կարճ արկածի մեջ՝ մի կողմ թողնելով իր սկզբունքները և զուգընկերոջը, զարմացնելով իր կրակոտությամբ ու հնարամտությամբ: Ամուսնացած ԱՅԾԵՂՋՅՈւՐԻ եղջյուրները երբեմն-երբեմն ամուսնուն են բաժին հասնում: Տառապելով զղջումից՝ նա նորից է առաքինության ուղի վերադառնում, բայց կրակոտությունը դարձյալ ելք է փնտրում: Զառամյալ տարիքում այդպիսի կանայք դառնում են ներփակ և կռվարար պառավներ: ՏՂԱՄԱՐԴ ԱՅԾԵՂՋՅՈւՐԻՆ հատուկ է իր ձգտումների հստակ ձևակերպումը: Նա իրատես է և միշտ ճիշտ է գտնում դեպի նպատակը տանող ուղին: Կանանց հետ հարաբերություններում նա գործնականում միշտ հաջողության է հասնում: Բայց դա ամենևին էլ նրան չի բնորոշում որպես հավաքորդի (կոլեկցիոների): Նրա կրքի առարկան նաև խոնարհման օբյեկտ է: Երկար ժամանակ հավատարիմ է մնում նրան, նա կարողանում է կիսել կնոջ ցանկասիրական ապրումները: Սեքսը նրա համար միշտ երանգավորված է զգացմունքով, ինչը շատ բարձր են գնահատում կանայք: ԱՅԾԵՂՋՅՈւՐԸ ներփակ է և ցանկասիրական գաղտնիքները պահում է իր մեջ: Բայց բացվելու և իր էության ողջ կրքոտությունը ցույց տալու կարողություն ունի: Նրան ամուսնացնելու փորձերը հաճախ որևէ արդյունքի չեն հանգեցնում: Նրա համար թանկ է անձնական անկախությունը, և ընտանիք է կազմում միայն այն դեպքում, երբ ինքն է հանգում նման որոշման: Ընտանիքում գերազանց հայր է դառնում, իսկ կնոջ նկատմամբ ձգողությունը ժամանակի հետ էլ ավելի է ուժեղանում: ա)ԿՈւՅՍ, ՑՈւԼ, ԿԱՐԻՃ, ՁԿՆԵՐ, բ) ԽՈՅ, ԽԵՑԳԵՏԻՆ, ԿՇԵՌՔ, գ) ՋՐՀՈՍ, ԱՌՅՈւԾ:

ՋՐՀՈՍ (հունվարի 21 - փետրվարի 20) ԿԻՆ Նրա տանը միշտ շատ հյուրեր կան, որոնց գրավում են տանտիրուհու խելքը, հմայքը, հաղորդասիրությունը: Սակայն դա չի նշանակում, որ նա բազմակողմանի է ինտիմ հարաբերություններում: Լավ կին լինելով, հմտորեն վարելով տունն ու տնտեսությունը, ննջասենյակ է տեղափոխում նաև համաչափության և կարգուկանոնի նկատմամբ ունեցած իր սերը: Գայթակղված լինելով նրա արտաքին հմայքով՝ տղամարդը նոր զգացողությանների իր որոնումներում ձգտում է նրան: Բայց մերձեցումից հետո նրա հիշողության մեջ մնում են լոկ առկայծող մոմերն ու նոր արդուկած, թարմ սավանները: Այս կինը ծանոթ չէ մոլեգին ցանկասիրությանը, ասենք, դա նրան պետք էլ չէ, քանի որ կյանքի հաճույքը նա տեսնում է ուրախ շրջապատի, հետաքրքիր շփումների մեջ: Եվ չնայած դուր գալու նրա ցանկությունն ամուսնուն ստիպում է խանդել բայց սա կարող է հանգիստ լինել՝ կինն իրեն հավատարիմ կմնա: ՋՐՀՈՍԸ հրաշալի զուգընկերուհի կարող է լինել թույլ խառնվածք ունեցող տղամարդու համար, որը ոչ այնքան սեքս է փնտրում, որքան հանգստություն և ուշադրություն: ՏՂԱՄԱՐԴ Կրակոտ կնոջ համար այս տղամարդը, թերևս, «նվեր չէ»: Նրա սեռական ոլորտը մեծ չէ և գտնվում է հոգու հետ ընկած մասերում: Ցանկասիրական նկրտումները նվազագույն են, և նա միանգամայն բավարարված է լինում հազվադեպ կապերով, որոնցում նրան գրավում է ոչ այնքան ֆիզիկական հաճույքը, որքան գեղեցիկ կնոջը տիրանալու բուն փաստը: Այս կնոջ կրակոտության և փորձառության նկատմամբ էլ նա բացարձակապես անտարբեր է: Նրա սեռական վարքը մեծ չափով պայմանավորված է ընկերների հետ զրույցներով, գրքերով: Մերձեցման ժամանակ հանգիստ ու պատրաստակամորեն ենթարկվում է կնոջը, որովհե¬տև այլ դերի պարզապես պատրաստ չէ: Ամուսնության մեջ չի դավաճանում, քանի որ գլուխը միշտ խառն է աշխատանքով և ընտանեկան գործերով: Չնայած դրան՝ նրա կնոջն երջանիկ համարել չի կարելի, քանզի շատ քիչ զգայական հաճույք է պատճառում նրան: Սակայն անաշխույժ խառնվածք ունեցող կանանց միանգամայն հարմար է գալիս, քանի որ մնացյալում հետաքրքիր և օժտված մարդ է, հավատարիմ ընկեր ու օգնական: ա) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԿՇԵՌՔ, ԱՂԵՂՆԱՎՈՐ, բ) ԽՈՅ, ԽԵՑԳԵՏԻՆ, ԿՈւՅՍ, գ) ԿԱՐԻՃ, ՑՈւԼ, ԱՌՅՈւԾ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ:

ՁԿՆԵՐ (փետրվարի 21 –մարտի 20) ԿԻՆ Նրա աշխարհը դերասանների, նկարիչների, գրողների, բոհեմի աշխարհն է: Ապրում է իր իսկ հորինած անուրջների ու հույսերի աշխարհում: Նրա ցանկասիրությունն իրացվում է պաշտելու, սիրային «դրամատուրգիայի», խաղի և ամենևին ոչ ֆիզիկական մերձեցման մեջ: Եվ թեկուզ իր հարուստ երևակայության մեջ զուգընկերոջը փորձում է արքայազն ներկայացնել, բայց ոչ մեծ կրակոտությունը թույլ չի տալիս լիարժեք բավարարվածություն ստանալ մերձեցումից: Նրա կյանքն անցնում է հրաշքի սպասելով, այն մարդուն հանդիպելու հույսով, որը «վարդերի մեջ կլողացնի» իրեն: Տղամարդիկ, որպես կանոն, նրա մոտ չեն վե¬րադառնում, քանզի ինտիմ գուրգուրանքների ժամանակ այնքան էլ չեն սիրում ռոմանտիկ արցունքներ տեսնել: Մելամաղձոտ է դառնում այն պատճառով, որ չի հասկանում, թե սեքսի մեջ ոչ միայն վերցնել այլև տալ պետք է իմանալ: Բնավորությամբ բարի է, և շատ պատանիներ իրենց առաջին փորձը նրա գրկում են ստանում: Ամուսնության մեջ երբեմն-երբեմն դավաճանում է, ինչն ի վիճակի չեն բացատրելու ոչ ինքը, ոչ ամուսինը: ՏՂԱՄԱՐԴ Այս համաստեղության տակ ծնվածը մեծ զգայականությամբ է օժտված: Նրա հարուստ ներաշխարհը լի է ապրումներով և հակադրություններով, և ցանկասի-րական մոտիվներն այստեղ վերջին տեղը չեն զբաղեցնում: Նրա զգայակա-նությունը գրգռում և բազում հաճույքներ է պատճառում կանանց: Բայց իր հոգին ներթափանցելու՝ կանանց բոլոր փորձերը նա փափուկ, սակայն հաստատա-կամորեն կասեցնում է: Իսկ երբ նման փորձերը համառ են դառնում՝ աննկատե-լիորեն հեռանում է՝ կնոջը հասկանալ տալով, որ ինքը «կատու է, որն ինքն իր համար է ման գալիս»: Շատ լավ է հասկանում այն ճշմարտությունը, որ կինը «սիրում է ականջներով» և ընդունակ է խելքահան անելու իր խոսքերով: Նրա մտերմիկ հարաբերությունների մասին չզիտեն նույնիսկ ամենալավ ընկերները: Նրա համար բավական է իր հաղթանակների բերկրանքը միայնության մեջ վայելելը: Հոգով հավաքորդ (կոլեկցիոներ) է, բայց այնպիսի հավաքորդ, որը գնահատում է իր ձեռքբերումները: Միանգամայն գիտակցաբար է ամուսնանում՝ չնայած չունի ոչ կնոջ, ոչ էլ երեխաների կարիքը: Նրա ամուսնական կյանքը միանգամայն կայուն է, բայց կինը միշտ կզգա նրա անկեղծության կարիքը: ա) ՑՈւԼ, ԽԵՑԳԵՏԻՆ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԿԱՐԻՃ, ԿՈւՅՍ, բ) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, գ) ԽՈՅ, ԱՌՅՈւԾ: