Երիտասարդ տղան մերկացրել է Լիլի Մորտոյին, կապկպել նրան , լուսանկարվել, ապա լուսանկարը տարածել համացանցում
Այսօր Ինստագրամը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասը, դրան զուգահեռ՝ ի հայտ են եկել, այսպես ասած, ինստահայուհիներ։ Նրանցից ոմանք այնքան աչքի ընկնող են, որ հաճախ հայտնվում են մամուլի էջերում, օրինակ՝ Լիլիթ Մարտիրոսյանը՝ Ինստագրամում հայտնի Լիլի Մորտոն: Նրա հասցեին քննադատություններն ավելի շատ են, քան դրական խոսքերը:
Երևանում ինչ առաջարկ ստանում եմ, մերժում եմ: Ես ինձ չեմ գերագնահատում, բայց ինձ դուր չի գալիս այն, ինչ անում են Հայաստանում: Ստացածս առաջարկներն ինձ համար շատ ցածրակարգ են ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ՝ բովանդակության: Մոդելային առաջարկներ շատ եմ ստանում ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Հիմա շատ լավ առաջարկ ունեմ, որը դեռ բանակցությունների փուլում է: Իհարկե, հասկանում եմ, որ առաջարկները գալիս են նրանից, թե ինչպես եմ ես ինձ ներկայացնում Ինստագրամում և ինչ լուսանկարներ եմ հրապարակում:
Համացանցում հաճախ են գրում՝ «Լիլի Մորտոն ցույց է տվել իր միակ հպարտությունը՝ հետույքը»: Ինստագրամում ավելի բաց նկարներ եմ տեղադրում, քան Ֆեյսբուքում: Հաճախ են գրում, որ ցույց եմ տվել իմ միակ հպարտությունը՝ հետույքս։ Դա այդպես չէ, ես այնքան հպարտանալու բաներ ունեմ, բայց ես ներկայացնում եմ այն, ինչ ուզում եմ. համացանցում չես կարող ցույց տալ բնավորությունդ։ Բայց եթե փորձեմ, օրինակ, ներկայացնել իմ ներքինը, միևնույն է, շատերի համար կեղծ է լինելու, քանի որ ինձ չեն ճանաչում: Հիմա եթե ես երեկոյան գիրք եմ կարդում, պարտադիր չէ՝ ամբողջ աշխարհին դա ցույց տամ, այդ ժամանակ էլ կասեն՝ դու հետույքդ ես ցույց տալիս, ուզում ես ասել՝ գիրք էլ ես կարդում, բայց այդ ամենը ես ցույց չեմ տալիս, քանի որ մարդիկ ուզում են տեսնել այն, ինչ ուզում են: Ազնվության համար ասեմ, որ մարդկանց հետաքրքրում են այն լուսանկարները, որտեղ երևում է բաց կուրծք կամ մարմնի որևէ հատված:
Սա Լիլիի հերթական սկանդալային լուսանկարներից է: Տեսեք, թե ինչպես է նա կապկպել Մորտոյին, լուսանկարվել, ապա, չգիտես ինչպես լուսանկարը հայտնվել է համացանցում: