Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչու աշխարհի տարբեր հյուրանոցներում չկա 420 համարի սենյակ
Դուք երբևէ նկատե՞լ եք, որ աշխարհի շատ հյուրանոցներում 419 համարի սենյակից հետո, միանգամից 421 համարն է։ Կամ կա ուրիշ տարբերակ՝ 420 համարի սենյակի փոխարեն գրված է 419+1։ Ի՞նչ եք կարծում, ինչի հետ է կապված այս ամենը։ Պարզվում է, որ 420 թիվը ասոցացվում է մարիխուանայի հետ և հետևաբար վտանգի տակ է դնում այդ հյուրանոցում գտնվող հյուրերի հանգիստը։ Ասում են, որ հյուրանոցային այդ համարներում հաճախ են տեղի ունենում թմրանյութերի հետ կապված տհաճ դեպքեր։
Սկզբից Ավստրալիայում, իսկ հետո աշխարհի այլ երկրներում, թմրանյութի սիրահարները սկսեցին նշել «իրենց տոնը» ապրիլի 20-ին (որն էլ հենց համապատասխանաբար 4-րդ ամսի 20-րդ օրն է) ուղիղ ժամը 4։20։
Թմրամոլները գողանում էին հյուրանոցների դռների վրա գրված 420 համարները որպես հուշ, կամ էլ վարձում էին հյուրանոցի այդ համարը, որպեսզի այնտեղ մարիխուանա օգտագործեն։
Որպեսզի խուսափեն այն խնդրից, ինչպես նաև մարդկանց հեռու պահեն թմրանյութերի ազդեցությունից, հյուրանոցների տերերը աշխատում են խուսափել 420 համարից։
Նյութի աղբյուրը՝ այստեղ