Էմիլի Ռատաժկովսկին շարունակում է ցնցել բոլորին՝ իր թոփլես լուսանկարներով
26-ամյա մոդել Էմիլի Ռատաժկովսկին Instagram-ի իր էջում կրկին թոփլես լուսանկարների շարք է հրապարակել:Տեղադրված լուսանկարներից մեկում մոդելը թոփլես է, մյուսներում բիկինիով ցուցադրում է իր մարմնի անթերի կառուցվածքը:
Հրապարակումներում երևում է նաև Էմիլիի ամուսինը՝ Սեբաստյան Բիր- Մակկլարդը:
Երեկ նա իր հետևորդներին ուրախացրել է կրկին նմանատիպ լուսանկարով:
Տեղադրված լուսանկարում մոդելը թոփլես, միայն բիկինիով կանգնած էր լողավազանի մոտ, իսկ նրա ամուսինը՝ Սեբաստյան Բիր Մակկլարդը, շոշափում է կնոջ հետույքը:
«Լուսանկարվում եմ ամուսնուս համար»,- մակագրել էր լուսանկարը Էմիլին, որն ամուսնու՝ Սեբաստյան Բիր- Մակկլարդի հետ մեղրամիսն էր անցկացրել Յուտա նահանգում։