Ուշադրություն`համակարգչով աշխատողներին
Մեր դարաշրջանում մարդկանց մեծամասնությունը օրվա մեծ մասն անցկացնում է համակարգչի առջև: Եթե դուք գործի բերումով օրվա մեծ մասն անցկացնում եք համակարգչի առջև, ապա պետք է իմանաք աչքերը պաշտպանելու մի քանի կանոններ:
Կանոն 1. Համակարգչի էկրանի և ձեր աչքերի միջև պետք է լինի առնվազն 80 սմ հեռավորություն: Իսկ եթե դուք լավ չեք տեսնում, ապա համակարգչի մոտ աշխատելուց, անհրաժեշտ է ակնոց կրել:
Կանոն 2. Եթե կա հնարավորություն, համակարգիչը սենյակում տեղադրեք այնպիսի դիրքում, որ մերթ ընդ մերթ հնարավոր լինի դիտել սենյակի տարածությունը: Եթե չեք կարող, ապա համակարգչի մոտ հայելի դրեք:
Կանոն 3. Հաճախակի աչքի մեջ առանց կոնսերվատների կաթիլներ կաթացնելը օգտակար է: Պետք է դրանից հետո կատարել աչքի համար նախատեսված վարժություններ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: