Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանների միությունը փլուզվեց
«Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի. Մեզ և Ձեզ մեծ ավետիս»:
Այսօր բոլորը նշում են Սուրբ զատիկը: Բոլորի տանն ուրախ մթնոլորտ է տիրում, իսկ Բաբասյան ամուսինների ընտանիքում՝ այնքան էլ ոչ: Զույգն իր ամուսնության օրից ի վեր միշտ եղել է քննարկման կիզակետում, խոսակցությունների կենտրոնում: Հաճախ ենք լսել, որ Ալեքսանդրն ու Լիլիթը բաժանվել են, Լիլիթը թողել և հեռացել է: Վերջերս էլ «Հանրային հեռուստատեսությամբ» հերարձակվող «Եկեք հասկանանք» հաղորդաշարի ժամանակ տեղի ունեցած խառնաշփոթը մեծ աղմուկ էր բարձրացրել:
Այո՛, ցավոք, զույգի միությունը հասավ իր հանգուցալուծմանը:
ShowBiz.am-ը միշտ ներկայացրել է իր ընթերցողներին, թե որքան ուշադիր և հոգատար էր Ալեքսանդրն իր կնոջ՝ Լիլիթի հանդեպ, բայց նրանց երկարատև վեճերն, ի վերջո, եկան հասան ավարտին: ShowBiz.am-ի աշխատակիցը պատահմամբ տեսել է նրանց դրսում վիճելիս և ֆիքսել այդ տեսարանները:
Շտապում ենք ասել, որ այսօր նաև ծիծաղի և հումորի օրն է՝ ԱՊՐԻԼԻ 1-ը: Դե իհարկե, այս ամենը պարզապես փոքրիկ հումոր էր՝ պատրաստած ShowBiz.am-ից՝ իր ընթերցողների հումորն ու բարձր տրամադրությունը ապահովելու համար: Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյաններն իրենց ծիծաղաշարժ ֆոտոշարքով շնորհավորում են բոլորի Ապրիլի 1-ն ու մաղթում անսպառ ծիծաղ: Դե իսկ մենք էլ նրանց մաղթում ենք, որ նման վիճահարույց տեսարաններ ունենանան միմիայն այսպիսի առիթներին: