Առավոտյան հայրը նկատեց, որ 5-ամյա աղջնկան իր մահճակալի մեջ չէ. նրա հետ մեկտեղ, տնից հեռացել էր նրանց երեկոյան հյուրը. ահա, թե ինչ սարսափելի դեպք էր տեղի ունեցել
5-ամյա Ալեյնաին սիրում էին բոլորը: Նա անչափ գրավիչ և ժպտերես աղջնակ էր, ով սիրում էր օգնել իր ծնողներին և մտերիմներին: Դժբախտաբար, նա զոհ գնաց մի սարսափելի դեպքի, որը ցնցեց ամբողջ գյուղաքաղաք:
Այն տղամարդը, ով վայելում էր այս աղջնակի ծնողների վստահությունն ու հարգանքը, երեկոյան փախցրել էր աղջնակին և սեռական բնույթի ոտնձգություններ թույլ տվել նրա նկատմամբ:
Այդ չարաբաստիկ օրը նրանց ընտանիքում էր գիշերել 25-ամյա Զաքարի Անդերսոնը: Այդ տղամարդը աղջնակի հոր մտերիմ ընկերն ու գործընկերն էր: Դրանից առաջ էլ նա էլի գիշերել էր նրանց տանը և ոչ մի խնդիր չէր առաջացրել նրանց համար:
Այս անգամ սակայն ամեն ինչ այլ հունով գնաց: Մայրը հիշում է, թե ինչպես իր երեխային պառկեցրեց քնելու, մինչ նրա ամուսինն ու ընկերը դեռ ինչ որ բան էին քննարկում, որից հետո նրանք նույնպես գնացին քնելու:
Երեխային առևանգելուց հետո, ոստիկանները միանգամից զբաղվեցին նրա որոնումներով: Նրան գտան մի լքված տան մոտ՝ ծնկած: Նրա մոտ զենք կար: Ոստիկանները մոտենալով նրան հարցրեցին, թե որտեղ է երեխան: Նա շփոթված էր, սակայն վերջապես իրեն հավաքելով, ցույց տվեց, թե որտեղ էր թաքցրել խեղճ երեխային: