Մինչ մայրը կոմայի մեջ էր գտնվում, տղան որոշեց կտրուկ փոխել արտաքին տեսքն ու կյանքը. տեսեք, թե ինչպիսինն է նա այսօր
Ջեֆֆրի Կենդալը հիշում թ, որ միշտ էլ ունեցել է խնդիր ավելորդ քաշի հետ կապված: Նրան միշտ ծաղրել են թե դպրոցում, թե հասուն կյանքում: 12 տարեկանում նա արդեն իսկ որոշեց փոխել ինքն իրեն: Այդ ժամանակից նա մեկ հավաքում մեկ կորցնում էր ավելորդ կիլոգրամներ, բայց այդպես էլ չէր կարողանում ցանկալի արդյունքի հասնել:
Հիմա ամեն ինչ այլ էր: Նա կորցրեց 30 կիլոգրամ: Թիվն այդքան էլ մեծ չէ, սակայն այստեղ կարևորն այն է, որ նա ոչ թե ուղղակի դիետա էր պահում, այլև կտրուկ փոխեց իր կյանքը:
Նա սկսեց իր կերպարանափոխման ուղին այն ժամանակ, երբ մայրը գտնվում էր հիվանդանոցում: Նա ցանկանում էր նորովի դիմավորել մայրիկին:
Տղան հիշում է, որ մոր հետ վերջին անգամ կարողացել է խոսել, երբ նա գտնվել է կոմայի մեջ: Նրա համար նաև ցավ էր այն, որ մայրը, տուն գալով չճանաչեց իրեն: