Հայ աղջիկը զբաղվում է մարմնավաճառությամբ արտերկրում
Արտագաղթը մեր երկրից անխուսափելիորեն աճում է. որքան էլ պաշտոնական թվերը կոծկում են կամ քողարկում իրական պատկերը, ահռելի չափերի է հասնում անվերադարձ մեկնողների թիվը: Սակայն այժմ խոսքը ոչ թե արտագաղթի մասին է, այլ այդ երևույթի հետևանքով ի հայտ եկած ճակատագրերից մեկի:
Ցոփ ու շվայտ կյանքը՝ առօրյա կենսակերպ
Գ. Կարապետյանը (անուն-ազգանունը փոխված է) արդեն 18 տարի է` ապրում է Հոլանդիայում: 4-5 տարեկան էր, երբ ընտանիքով ապաստան գտան Հաագայում, ուր ապրող հայրենակիցներից շատերը, ձեռք մեկնելով նորեկներին, օգնեցին կացարան ու գոյատևման տարրական միջոցներ գտնել:
Տարիների ընթացքում օտար վարքն ու բարքը, ազատ ու անկաշկանդ կյանքով ապրելու ձգտումը ստիպեցին հայուհուն վաճառել սեփական մարմինն ու այդ կերպ ոչ միայն գումար վաստակել, այլև սեռական կյանքը բազմաբնույթ ու արկածային դարձնել:
Շատ հայ մարմնավաճառներ իրենց քայլն արդարացնելու համար սովորաբար տարբեր պատճառաբանություններ են թվարկում` մասնավորապես մեջտեղ բերելով սեփական երեխաների գոյությունը մի կերպ պահպանելու միջոցների բացակայությունը: Այնինչ հոլանդաբնակ Գ. Կարապետյանը ոչ մի պատճառ չի բերում:
Նրա հետ առիթ ունեցա խոսելու սոցիալական ցանցերից մեկի օգնությամբ: Իր մասին պատմում էր անկաշկանդ, կյանքի որոշ դրվագներ, այնուամենայնիվ, չբացահայտելով: Ասում է՝ առաջին անգամ սեռական կյանքով ապրել է 16 տարեկանում, իսկ հետագայում տարբեր զուգընկերների հետ ծանոթությունը՝ վերածել կենսակերպի: Ծնողներից առանձնացել է տարիներ առաջ, հայրն ու մայրը նույն փողոցում են բնակվում՝ ընդամենը 200-300 մետր հեռավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ