«Ներողություն եմ խնդրում, որ իմ աղջիկը քնած է եղել և չի այրվել հրդեհում». հայտնի աստղը արդարացում է իր ցինիզմը (Photo)
«Дом-2»-ի նախկին աստղ Վիկտորյա Բոնյան Կեմերվոյի ողբերգությունից անմիջապես հետո Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել մեծ ու գեղեցիկ ծաղկեփնջով: Մեկնաբանություններում օգտատերերը խիստ քննադատել են աստղին և սկսել նախատել նրան ցինիզմի համար: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
Ի պատասխան օգտատերերի քննադատության՝ Բոնյան գրել է․ «Ես շատ ուրախ եմ, որ իմ դուստրը նման հասարակության մեջ չի մեծանում, որտեղ ատելությունն է գերակշռում նույնիսկ նման իրավիճակներում, երբ պետք է ուժն ու եռանդը ներդնել ինչ-որ օգտակար գործում»:
«Ահա թե ինչպես են մարդիկ «սգում», նախատում են, որ իմ դուստրը չի այրվել հրդեհի ժամանակ: Ցավալի է տեսնել, թե ինչպես են ձեր թերություններն ու դժոխքային վրդովմունքը գերազանցում մեր ժամանակի ամենասարսափելի մարդկանց: Եվ այո, ներողություն եմ խնդրում, որ իմ աղջիկը քնած է եղել և չի այրվել հրդեհում»,- գրել է Բոնիան: