Այսօր Ալավերդում 2-ամյա երեխան ընկել է պատուհանից
PressClub-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա Մարիետան, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 21-ին:
Երեխան 3-րդ հարկի բաց պատուհանից վայր էր ընկնել, ինչից հետո տեղափոխվել էր Ալավերդու բժշկակակն կենտրոն՝ «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ: