Կերեք այս մրգից օրեկան մեկ հատ ու նիհարեք
Այս համեղ արևադարձային միրգը կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև իջեցնել արյան մեջ խոլեստերինի և շաքարի մակարդակը:
Կամերունի գիտնականների անցկացրած հետազոտությունները, որին մասնակցել է ավելորդ քաշից տառապող ավելի քան հարյուր մարդ, ցույց են տվել, որ մանգոն մետաբոլիզմը կարգավորող որոշ գեների և ֆերմենտների ազդեցության միջոցով կանխում է օրգանիզմում ճարպի արտադրմանը:
Փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի:
Առաջին խմբին հանձնարարել են մանգո ուտել, իսկ մյուսին` 10 շաբաթ անընդմեջ օրը երկու անգամ պլացեբո (ոչ մի ազդեցություն չունեցող դեղամիջոց) օգտագործել:
Փորձի վերջում նրանք, ովքեր մանգո են կերել, կորցրել են միջինը 12.7 կգ, իսկ նրանց մոտ, ովքեր ընդունել են պլացեբո, քաշի փոփոխություն չի նկատվել:
Դիետոլոգները վստահեցնում են, որ ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը սննդակարգում մանգո ներառելն է:
Բավարար է ամեն օր ուտել մեկ մանգո: Բացի այդ՝ մանգոն հակաօքսիդանտների և բազմաթիվ այլ օգտակար նյութերի աղբյուր է, որոնք բարձրացնում են իմունիտետը, թարմացնում մաշկը և ամրացնում ոսկորները: