Պատրաստում ենք խինկալի՝ իսկական վրացական բաղադրատոմսով. անչափ հյութեղ և ախորժալի
Խինկալի պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր փորձելուց հետո կանգ առա այս մեկի վրա: Փորձեք և ինքներդ էլ կհամոզվեք։
Բաղադրիչներ
Լցոնը
1 ձու
1 մեծ գլուխ սոխ
500 գ տավարի փափուկ միս
Մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ
70 գ սերուցքային կարագ
Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը
Մաղած ալյուրին ավելացնել ձուն, աղը և մի քիչ ջուր, հունցել պինդ խմոր: Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:
Խմորը
1 բաժակ տաք ջուր
1 ձու
3 բաժակ ալյուր
Աղ
1 ճ/գ բուսական յուղ
Խմորի պատրաստումը
Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա ձեռքով:
Պատրաստում ենք խինկալիները
Այնուհետև խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել:
Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:
Եռացող թույլ աղաջրի մեջ գցել խինկալիներն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով:
Կարևոր է. որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսկան յուղ լցրեք:
Բարի ախորժակ: