Օրվա ռոմանտիկ աստղագուշակ
ԽՈՅԵՐ
Ռոմանտիկ ընթրիք, մոմեր, վարդի թերթիկներ՝ ողջունելի է այն ամենը, ինչի ընդունակ է ձեր երեւակայությունը: Սիրելիներին այսօր ուրախություն պարգեւելով՝ Խոյերը կարող են սպասել պատասխան անակնկալի:
ՑԼԵՐ
Ցլերը չպետք է հնազանդ զոհի դերը ստանձնեն: Այսօր նրանք պետք է դիմադրեն ցանկացած ախոյանի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվորյակներին հնարավորություն կընձեռվի ազատվելու որոշ անձնական խնդիրներից, որոնք վերջերս տանջել են նրանց: Աստղերը խորհուրդ են տալիս նրանց այդ նպատակով կոնկրետ քայլեր նախաձեռնել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիների հետ թյուրիմածություններից Խեցգետիններին կարող է փրկել միայն անկեղծությունը: Ոչ մի ակնարկ, խորամանկություն կամ խաղ. այսօր Խեցգետինները կամ պետք է լռեն, կամ էլ ասեն այն, ինչ իսկապես մտածում են:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր Առյուծները չպետք է վախենան «ոչ» ասել իրենց սիրելիներին: Որպեսզի մերժումը չափազանց կոշտ չթվա, Առյուծները կարող են հանգիստ բացատրել պատճառները:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր Կույսերի եւ նրանց սիրելիների հարաբերությունները կարող են անսպասելի կերպով վատանալ, սակայն նրանք կարող են հաղթահարել դա: Եթե Կույսերը զգան, որ իրավիճակը չի զարգանում ինչպես հարկն է, նրանք պետք է անկեղծ զրուցեն իրենց ընտրյալների հետ եւ միասին մտածեն, թե ինչպես ուղղել դա:
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքները այսօր չպետք է նեղանան նրանից, որ ոմն մեկը ներթափանցել է նրանց սիրային խնդիրների էության մեջ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր Կարիճները հնարավորություն կունենան իրենց ծանոթներից որեւէ մեկին նոր աչքերով նայելու: Սակայն սիրո հորձանուտին տրվելուց առաջ անհրաժեշտ է հստակ գիտակցել հնարավոր հետեւանքները:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօրվա օրը Աղեղնավորներին կտրամադրի սիրելիների հանդեպ քննադատական տրամադրության: Այնուամենայնիվ, աստղերը հուշում են, որ նրանց քննադատությունը միշտ տեղին չի լինի, իսկ պաանջները չափազանց բարձր են: Գուցե հարկավոր է մի փոքր իջեցնե՞լ նշաձողը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր Այծեղջյուրների տրամադրությունը տատանողական բնույթ կկրի, ինչպես գարնանային օրվա եղանակը: Այծեղջյուրների սիրելիների համար չափազանց բարդ կլինի դիմանալ նրանց էմոցիոնալ քմահաճույքներին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելիների հետ շփման մեջ Ջրհոսների համար արդիական կլինի հայելու սկզբունքը. նրանց տրամադրությունը վայրկենապես կարտացոլվի զուգընկերների տրամադրության վրա:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելիների հետ հարաբերություններում արժե, որպեսզի Ձկները զսպեն իրենց հպարտությունը. այն ոչ մի լավ արդյունքի չի բերի: