Հայտնի դերասանի դուստրն ամբողջովին մերկ լուսանկար է հրապարակել
Իր հարցազրույցներից մեկում Բրյուս Վիլիսի դուստրը՝ Տալուլա Վիլիսիը խոստովանել է, որ մանկության և պատանեկության տարիներին հասակակիցները ծաղրել են իրեն արտաքինի պատճառով։
Սակայն իրեն հավաքելով՝ նա իդեալական կազմվածքի է եկել և առիթը բաց չի թողնում այն ցուցադրելու։ 24-ամյա գեղեցկուհին Instagram-ի իր երկրպագուների հետ կիսվում է անկեղծ հագուստով և բիկինիով նկարներով, իսկ վերջերս որոշել է ընդհանրապես առանց հագուստի նկարվել։
Օրերս Տալուլան լուսանկար է հրապարակել, որտեղ նա միայն գլխարկով և արևապաշտպան ակնոցով է, իսկ նրա կողքին իր շունն է նստած։ Իհարկե, բոլոր ինտիմ մասերը աղջիկն ամեն դեպքում ծածկել է, սակայն դա չի խանգարել բաժանորդների մոտ բուռն զգացմունքներ առաջացնելուն։
Նրա հետևորդները նշել են, որ լուսանկարը բացարձակ վուլգար չէ, այլ ընդհաառակը՝ էսթետիկ և շատ գեղարվեստական է։