Հայ աստղեր, ուղիղ եթեր մի մտեք, խայտառակ եք լինում
Ինստագրամ սոցիալական ցանցը վերջերս ուղիղ եթեր մտնելու նոր ֆունկցիա գործարկեց, որից անմիջապես սկսեցին օգտվել մեր հայ աստղերը: Ամեն անիմաստ առիթով մեկ էլ կտեսնես՝ ուղիղ եթերում են: Վայ, տեսեք, հաց եմ ուտում, նայեք, իսկ հիմա գնում եմ զուգարան, մի քիչ հետո պառկելու եմ քնելու, այ էս շորիկով եմ լինելու, տեսեք:
Էլ չասեմ անիմաստ հարցերին տված անիմաստ ու անգրագետ պատասխանների մասին: Բայց նրանք հաշվի չեն առնում մեկ կարևոր հանգամանք. երբ նրանք ուղիղ եթերում են, մենք նրանց տեսնում ենք իրական, առանց ֆիլտրերի ու ֆոտոշոփային միջամտությունների ու շատ հաճախ մեծ հիասթափություն ենք ապրում: