Այնթափում ամուսինը բռնաբարել է կնոջ սիրեկանին և նրան կանացի շորեր հագցրել, իսկ ընկերը նկարել է այդ ամենը
Ոստիկանները ձերբակալել են կնոջ սիրեկանին բռնաբարած եւ կանացի հագուստ հագցրած ամուսնուն եւ նրա ընկերոջը։
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Այնթափ քաղաքում:
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Հաթայ նահանգում ապրող Ֆ.Ա.–ն օրեր առաջ դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ 4 տարի առաջ Այնթափում ապրող մի կնոջ հետ է ծանոթացել սոցցանցով եւ նրա հետ մեկ տարի սեռական հարաբերություններ ունեցել։ Նա շեշտել է, թե դրանից հետո 3 տարի չի շփվել եւ միայն մի շաբաթ առաջ սկսել է կրկին շփվել սոցցանցով, որի ժամանակ կինը իրեն կանչել է Այնթափ։
Նա պատմել է, որ երբ գնացել է Այնթափ, կնոջ ամուսինը եւ նրա ընկերը իրեն բռնի ուժով տեղափոխել են անմարդաբնակ մի վայր։ «Այնտեղ ամուսինը ինձ բռնաբարեց ու կանացի շորեր հագցրեց։ Իսկ ընկերն էլ նկարում էր այդ ամենը»,–ոստիկանություն ասել է Ֆ.Ա.–ն։