Քրիստինե Եղոյան.«Մերժել եմ, որովհետեւ հոգեպես պատրաստ չէի դրան». Կապշեք, երբ իմանաք, թե ում առաջարկն է մերժել Քրիստինե Եղոյանը
“Քաղաքում” հեռուստասերիալում Ալվարդիկի դերակատարմամբ հայտնի Քրիստինե Եղոյանը շուրջ 2 ամիս բացակայում է էկրանից, բայց ոչ` բեմից: Նրա մասնակցությամբ “Կախարդական պարահանդես” ներկայացման մասին, որն ընդգրկված է Երեւանի կամերային թատրոնի խաղացանկում: Սերիալից դուրս գալուց հետո առաջարկ եմ ստացել հանդես գալ հումորային նախագծում, սակայն մերժել եմ, որովհետեւ հոգեպես պատրաստ չէի դրան: Այս շրջանում չեմ նախատեսում նկարահանվել սերիալներում, փոխարենը զբաղված եմ ներկայացումներում, որոնցից մեկի պրեմիերան էլ նախատեսված է գարնանը”,-մեզ հետ զրույցում նշել է դերասանուհին: Քրիստինեն տեղեկացրել է, որ պատրաստվում է երաժշտական ներկայացում բեմադրել.“Նման ցանկություն վաղուց ունեմ, սակայն վախենում էի իրագործել: Այժմ ավելի վստահ եմ եւ թատրոնի ավագ ընկերներիս խորհրդով ու օգնությամբ կիրագործեմ մտահղացումս: Հաճախում եմ վոկալի դասընթացների, զուգահեռ զբաղվում եմ դերակատարների ընտրությամբ”: Նա վստահեցրել է, ձայնային տվյալների կատարելագործումը կապված է վերոնշյալ ներկայացման հետ, իսկ երգարվեստ մուտք գործելու մտադրություն առայժմ չունի.“Հետագայում գուցե մտածեմ այդ ուղղությամբ”: Սերիալային գործունեությունը շարունակելու մասին խոսելիս դերասանուհին նշել է, որ առաջարկներ ընդունելիս կառաջնորդվի հետեւյալ չափանիշներով.“Շատ կարեւոր է, որ հատկապես բացասական կերպարի դեպքում սցենարիստը հնարավորություն տա արդարացնել այդ հատկանիշը: Մարդիկ հենց այնպես վատը չեն դառնում, իմ խնդիրն էլ դա խաղովս ցույց տալը կլինի”: