Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհին
Ուսուցչուհի Տատյանա Դարսալիյան օտար լեզուներ էր դասավանդում Կեմերովոյի համար 17 գիմնազիայում, նա նաև դաստիարակչական կենտրոնի ուսմասվար էր։
Աշակերտների խոսքով՝ Տատյանա Վիկտորովնան գիմնազիայում ամենասիրված ուսուցչուհին էր։ Մինչ նրա գալը շատերն են եկել որպես անգլերենի ուսուցչուհի, բայց սիրված չեն եղել աշակերտների կողմից, բայց նա եկավ և բարձրացրեց երեխաների հետաքրքրությունը։ Նա դասերն անցկացնում էր խաղային ձևաչափով։
Մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոն նա գնացել էր իր 14-ամյա դստեր՝ Էլեյի հետ։ Երբ սկսվեց իրարանցումը՝ Տատյանան, լսելով, որ երեխաներ են մնացել վերևի հարկում՝ կինոթատրոնում, հրում է իր աղջկան շենքից դուրս և շտապում օգնել երեխաներին։ Նա փորձում է փրկել վառվող կինոթատրոնում գտնվող երեխաներին, բայց ուժերը կրակի և ծխի հետ անհավասար էին եւ երեխաների հետ միասին կրակին զոհ գնաց նաեւ ինքը՝ Տատյանան։
Վառ հիշատակ իրական հերոսին։