Ամերիկուհին ամուսնացել է ծառի հետ, որպեսզի այն չկտրեն
Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Մայերս քաղաքի բնակչուհին ամուսնացել է ահռելի ֆիկուսի հետ, որին ցանկանում էր կտրել կառավարությունը: Ինչպես հայտնում է Associated Press-ը բույսի արմատները հասնում են 740 քառակուսի մետրի, որը այգու սահմաններից դուրս է: Քերեն Կուպերը խոստովանել է, որ ոգեշնչվել էր մի մեքսիկուհուց, ով ամուսնացել էր ծառի հետ, որպեսզի չհատեն անտառը: