Կնոջ` սեքսից բավարարություն չստանալու 5 ամենամեծ պատճառները
Կանանց մի մասը հազվադեպ է սեքսից բավականություն ստանում: Սա բավականին լայն տարածում գտած, բարդ եւ տարատեսակ պատճառներ ունեցող երեւույթ է, որի հիմքում ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական խնդիրներ կարող են լինել, կամ էլ` երկուսը միասին: Այնպես որ, կնոջ մեկուսացումը կանխելու նպատակով, հարկավոր է առավել մեծ ուշադրություն դարձնել խնդրին:
Բժիշկները կանացի սեռական դիսֆունկցիայի հինգ հիմնական պատճառներ են նշում.
1. Ցածր լիբիդո կամ, ինչպես մասնագետներն են ասում` հիպոակտիվ սեռական ցանկության խանգարում:
2. Ցավոտ սեքս, որը կարող է ինչպես հորմոնների պակասի արդյունքում արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի դաշտանադադարային հյուծման, այնպես էլ սեռական օրգանների ցավի սինդրոմի հետեւանքը լինել:
3. Սեռական գրգռման խանգարումը` տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի համարժեքը կարող է թե սեռական օրգանների, եւ թե ուղեղի աշխատանքի հետ կապված խնդիր լինել (վերջին տարբերակը կանանց մոտ առավել տարածում ունի):
4. Հակակրանք` սեքսի նկատմամբը, ինչը հաճախ սեռական բռնության հետեւանք է:
5. Օրգազմի (հեշտանքի) հասնելու անկարողություն. կանանց 10-20 տոկոսը երբեք հեշտանքի չի հասնում, շատերի մոտ էլ այն դժվարությամբ է հասանելի: Բայց սա էլ անլուծելի խնդիր չէ:
Հարկ է նշել, որ եթե կինը ցածր լիբիդո չունի եւ համակրանքով է վերաբերվում ինտիմ հարաբերություններին, սակայն զուգընկերոջ հետ սեքսի հնարավորություն չի փնտրում, դեռ չի նշանակում, որ նա խնդիր ունի: Տարիքի հետ սեքսուալ «դրայվի» նվազումը նորմալ երեւույթ է, եւ շատ բան կախված է այն բանից, թե արդյոք տվյալ կինը դա խնդիր է համարում:
Սեռական դիսֆունկցիայի բուժման տարբեր մեթոդներ կան` կախված առաջացման պատճառներից: Դրանք կարող են պերորալ դեղամիջոցների, հորմոնալ թերապիայի կամ պարզապես գրգռմանը նպաստող քսուքների եւ սարքերի տեսքով լինել.
• Տեստոստերոնը արդյունավետ միջոց է` ցածր լիբիդոյի բուժման համար, բայց ճշգրիտ չափաբաժինը որոշելու համար հորմոնային փորձագետի օգնության կարիքը կունենաք: Չափից շատ տեստոստերոնը կարող է պզուկներ, մազաթափություն, դեմքին` մազերի աճ, ագրեսիվություն եւ ձայնի փոփոխություն առաջացնել:
• Զեստրա. սեռական օրգանների համար նախատեսված այս քսուքը կարող է կնոջ` հեշտանքի հասնելու կարողությանը նպաստել:
• EROS. այս սարքի կիրառությունը եւս օրգազմի հասնելու հավանականությունը կմեծացնի:
• INTONE ™ եւ Intensity™. այս միզուղիների արտահոսքը կանխող սարքերը եւս օրգազմի որակյալ խթանիչներ են, որոնք կարող են առանց բժշկի նշանակման կիրառվել:
• Հեշտոցային էստրոգեն. Քսուքի, հաբի կամ ներհեշտոցային օղակի տեսքով այս դեղամիջոցը լավագույն լուծումն է սեռական գրգռման եւ դաշտանադադարից հետո արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի հյուծման հետ կապված խնդիրների համար:
• DHEA-ի 1 տոկոսանոց մոմիկները կարող են հեշտոցային էստրոգենին փոխարինել:
• Osphena-ն արդյունավետ պերորալ, ոչ էստրոգենալ դեղամիջոց է` արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի հյուծման արդյունքում սեռական հարաբերությունների պատճառած ցավը մեղմելու համար:
Այնուամենայնիվ, սեռական կյանքը բարեկարգմանը միտված լավագույն ընտրությունը բժշկական խորհրդատվության կարիքն ունի: