Երիտասարդ կինը չորս տարվա մեջ բռնաբարվել է 43 հազար անգամ. Միայն տեսնեք, թե ինչ վիճակում է նա հիմա հայտնվել
Կարլան սեքս-ստրկության մեջ է հատնվել դեռ 12 տարեկանում, երբ հավատացել էր վաճառականին, ով օգնության խոստումներ էր իրեն տվել:
Մեքսիկայի բնակչուհի Կարլա Հասինտոն պատմել է, թե ինչ սարսափներ են անցել իր գլխով: Իր խոսքով՝ նա չորս տարվա ընթացքում մոտ 43.000 տղամարդու կողմից բռնաբարվել է՝ ամեն օր իր կամքին հակառակ քնելով 30 տղամարդու հետ. հայտնում է independent լրատվականը: 22-ամյա վաճառականը, ով զբաղվել է աղջիկների վաճառքով, խաբեությամբ Կարլային տարել է Մեքսիկայի Տլասկալա նահանգում գտնվող Տենանսինգո քաղաքը, որը հայտնի է իր հասարակաց տներով: Ապա նրան տարել են Գվադալահարա, որը Մեքսիկայի ամենամեծ քաղաքներից մեկն է: Այնտեղ էլ աշխատել է որպես մարմնավաճառ՝ առավոտյան ժամը 10-ից մինչև կեսգիշեր: Կարլան պատմում է, որ նրան նույնիսկ խփում և ծաղրում էին շատ լացելու համար: Երբեմն նույնիսկ կավատն էր նրան հարվածում, երբ աղջկա վզին տեսնում էր համբույրի հետքեր: Նա նաև նշում է, որ օրինապահ մարմիններն էլ էին օգտվում մարմնավաճառի ծառայություններից և անիմաստ էր նրանցից օգնություն խնդրելը:
Բարեբախտաբար 2006 թվականին աղջիկը ազատվեց այդ ստրկությունից: նա արդեն 23 տարեկան է: Միջազգային միգրացիայի ցուցանիշները հայտնում են, որ Մեքսիկայում օրական 200.000 մարդ դառնում է թրաֆիկինգի զոհ: