Նկատե՞լ եք արդյոք ձվի մեջ այս սպիտակ հանգույցները․ ահա թե ինչ է դա նշանակում
Ձուն շատ կարևոր մասն է շատերի դիետայում։ Մարդիկ ուտում են այն նախաճաշին, օգտագործում են թխվածքների մեջ և նույնիսկ խմում հում վիճակում։
Անգամ, եթե դուք շատ հաճախ եք օգտագործում ձու, հավանական է, որ չգիտեք, թե ինչ սպիտակ հանգույցներ են լինում հում ձվի մեջ։
Դա կապող թելիկն է։
Կապող թելիկը գտնվում է դեղնուցի երկու կողմերում։ Նրա նպատակը կայանում է նրանում, որպեսզի պահի դեղնուցը ձվի կենտրոնում։
Կապող թելիկը՝ նույն սպիտակուցն է։ Այն կապում է իրար հետ դեղնուցը և ձվի շերտը։ Դուք կարող եք այն հեշտությամբ նկատել, երբ փորձում եք առանձնացնել դեղնուցը սպիտակուցից։
Կապող թելիկը ուտելի է և դրանից բացի, եթե դուք տեսնում եք այն, ապա դա նշանակում է, որ ձուն թարմ է, քանի որ այն անհետանում է, երբ ձուն երկար է մնում։