Այս մսով կարկանդակի բաղադրիչները կան ձեր սառնարանում․ Այն շատ համեղ է և արագ պատրասվող
Արագ և համեղ կարկանդակ։ Բաղադրատոմս։
Բաղադրիչներ՝
1 բաժակ ալյուր,
1 բաժակ կաթնամթերք 3,2 % յուղայնությամբ (ոչ պակաս),
2 հավի ձու,
կես թեյի գդալ աղ,
0,5 ճաշի գդալ սոդա։
Միջուկ
0,3 կգ ցանկացած ֆարշ,
3 հատ սոխ,
ըստ ճաշակի աղ և պղպեղ։
Պատրաստման եղանակը՝
Հունցում ենք խմոր։ Թողնում ենք, որ այն սառի 10 րոպե։ Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը՝ կտրում ենք սոխը և խառնում այն ֆարշի հետ։ Ավելացնում ենք համեմունքներ և աղ։ Լցնում ենք ամանի մեջ խմորի կեսը։ Տեղադրում ենք միջուկը։ Ծածկում ենք խմորը երկրորդ կեսով։ Թխում ենք մոտավոր 50 րոպե 170 աստիճանի տակ։
Բարի ախորժակ։