Այս կինը երեկոյան իր ներքնազգեստը կախեց սեփական այգում. առավոտյան նրան իրական «դժոխք» էր սպասվում
Շառլոտա Վիլկինսոնն ամուսնու և երեխաների հետ բնակվում է Մեծ Բրիտանիայում։ Ընտանիքը սեփական տուն ունի՝ փոքրիկ այգով, որում Շառլոտան կախում է լվացած սպիտակեղենը, այդ թվում՝ ներքնազգեստ։
Հերթական անգամ կինը ներքնազգեստը կախեց այգում չորանալու համար, իսկ հաջորդ առավոտյան դռան մոտ հայտնաբերեց մի գրառում և իր վարտիքը։
Նամակում գրված էր․ «Անթույլատրելի է Ձեր զգեստապահարանի այդ ատրիբուտը ցուցադրել տարրական դպրոցի անմիջական հարևանությամբ։ Մեր համայնքի որոշ անդամներ կնախընտրեին, որ հետագայում զերծ մնաք նման քայլից։ Շնորհակալ եմ»։
Շառլոտայի աղջիկը որոշեց հարևանի արարքի մասին պատմել սոցիալական ցանցում։
Համացանցի օգտատարերը իրենց աջակցությունը հայտնեցին աղջկան։
Նրանց կարծիքով՝ այն անձը, ով գիշերը թաքուն մտել է ուրիշի այգի և վերցրել կնոջ վարտիքը, իրավունք չունի ասել՝ ինչն է ճիշտ, ինչը սխալ։