Արաբուհիներին թույլատրված չէ ուսումը շարունակել երկրից դուրս
Եթե արաբուհին ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ Եվրոպայում, սա նրան թույլատրված չէ, քանի որ, եթե նրանք գնում են արտասահման սովորելու, ուրեմն պետք է մնան այնտեղ և շարունակեն իրենց կարիերան, այլապես ետ վերադառնալով հայրենիք և ընտանիք կազմելով, նրանք սահմանափակվում է ընտանիքով:
Արաբների մոտ տարածված է բազմակնությունը
Բազմակնությունը արաբական երկրներում ընդունված է, սակայն ոչ բոլորը կարող են սա թույլ տալ: Խնդիրը այն է, որ այդ կանանց պետք է հավասար պահել: Այդ իսկ պատճառով էլ հարեմ կարող են թույլ տալ միայն արաբ շեյխերը:
Նրանք չեն ամուսնալուծվում
Ամուսնալուծությունները նույնպես հնարավոր են, եթե ամուսիններից մեկին դուր չի եկել մյուսի պահվածքը: Իսկ կինը միայն երկու դեպքում կարող է ամուսնալուծվել, եթե ամուսինը կնոջը դավաճանել է, կամ բավական ուշադրություն չի դարձնում իրեն:
Արաբը չի կարող ամուսնանալ եվրոպացու հետ
Արաբուհին չի կարող ամուսնանալ ուրիշ ազգի ներկայացուցչի հետ, այլ պարագայում նրան կզրկեն քաղաքացիությունից: Իսկ տղամարդը կարող է: Սակայն բաժանության դեպքում երեխաները մնում են հոր հետ և հոր երկրում:
Կինը ձայնի իրավունք չունի
Կարևորը հարցերը լուծում են տղամարդիկ: Կանայք նույնպես ձայնի իրավունք ունեն, սակայն պետք է նշեմ, որ տան գլխավորը մնում է տղամարդը:
Ինչպես երևում է, ոչ բոլոր ասեկոսեներն են ճշմարիտ նրանց կյանքի մասին, ինչպես որ մենք պատկերացնում էինք: