Մոդելը ներողություն Է խնդրել Մելանիա Թրամփից նրա ամուսնու հետ սեքսի համար
Այսօր Թրամփի սիրուհիներն անցել են գրոհի :))) Մինչ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը պատրաստվում է պատմել ԱՄՆ նախագահի հետ իր սեքսի մասին, 46-ամյա դերասանուհի ու Playboy-ի մոդել Կարեն ՄաքԴուգալը, որն այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում, արդեն նրանից առաջ է անցել ու CNN-ին պատմել Դոնալդ Թրամփի հետ սիրային կապի մասին, որը սկսվել է 2006-ին, երբ Թրամփն արդեն մեկ տարի ամուսնացած էր Մելանիայի հետ։
«Ես երիտասարդ էի, ես անում էի այն ամենն, ինչ ուզում էի, կյանքից բավականություն էի ստանում։ Մենք բուռն սիրային հարաբերություններ ունեինք։ Նա սիրում էր ինձ ու բազմիցս ինձ ասել էր այդ մասին։ Նա ինձ կոչում էր «փոքրիկս» ու «գեղեցկուհի Կարեն»։ Ես նույնպես սիրում էի նրան։ Ես ներողություն եմ խնդրում, եթե վիրավորում եմ որևէ մեկին, բայց մենք զուտ սեռական զուգընկերներ չէինք։ Մեր միջև սեր կար։ Ես ներողություն եմ խնդրում Մելանիայից իմ արածների համար։ Ու, ի դեպ, ինձ համար շատ վիրավորական էր, երբ Դոնալդն ինձ առաջարկեց փող լռության դիմաց»,- հայտնել է Կարենը։