Ըմպելիքներ, որոնք կփրկեն ծերությունից
Որքան էլ կանայք խուսափեն ծերացումից, ծերացման գործընթացն անխուսափելի է: Այն կարելի է զգալիորեն դանդաղեցնել, եթե պահպանվեն որոշակի կանոնները: Մասնագետները պարզել են, որ կան ըմպելիքներ, որոնց օգտագործումը երիտասարդացնում է:
Թուրինջի հյութը հարթեցնում է մաշկը:
Ալկոհոլի չափավոր օգտագործումը կանխում է Ալցգեյմերի հիվանդությունը: Սակայն դրա չափազանց օգտագործումը սպանում է ուղեղի բջիջները:
Կակաոն սրտին և արյունատար անոթներին օգտակար է:
Սոյայի կաթը կանխարգելում է կնճիռների առաջացումը:
Գազարի հյութը շատ օգտակար է հիշողության համար:
Ջուրը բարելավում է շնչառական օրգանների աշխատանքը: Այն կոկորդը և շուրթերը խոնավ է պահում և կանխարգելում է բերանի չորությունը, որը կարող է տհաճ հոտի կամ համի պատճառ լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: