Շոկային կադրեր. 3-ամյա երեխան խոսում է ուրվականի հետ. Գաղտնի նկարահանում
Մեր տեսանյութի հերոսը 3-ամյա փոքրիկ տղա է, որ տեսնում և խոսում է Դիմա քեռի անունով ուրվականի հետ: Երեխան պնդում է, որ նա կախված է իր մահճակալի վերևում և հրավիրում է իր հետ խաղալ: Կարլսոնի սինդրոմ - սա հոգեբանական յուրահատկություն է այն երեխաների մոտ, ովքեր կարիք ունեն շփվել թվացյալ ընկերոջ հետ: 3-ից 6 տարեկանում երեխաների մոտ հաճախ երևակայական ընկեր է ի հայտ գալիս: Հիմնականում այն կենդանու կամ մուլտֆիլմի հերոսի տեսքով է լինում, կամ էլ այլ երեխայի: Այդ նոր ընկերը կարող է օգնել երեխային և պաշտպանել նրան, կամ էլ լրիվ հակառակը՝ զգալ երեխայի պատպանության կարիքը: Հաճախ այդ նոր ընկերն էլ դառնում է փոքրիկի կյանքում առանձնակի նշանակություն ունեցող մեկը և ծնողները սկսում են մտածել, թե արդյոք ամեն ինչ կարգին է իրենց երեխայի հետ: