Քրիստինա Ագիլերան պատմել է նույնասեռականի հետ իր հարաբերությունների մասին
Քրիստինա Ագիլերան պատմել է նույնասեռականի հետ իր հարաբերությունների մասին, գրում է People-ը։ 37-ամյա հանրահայտ երգչուհին դարձել է RuPaul’s Drag Race’s շոուի հյուրը, որտեղ պատմել է, որ 2002-ին թողարկված Infatuation հիթը նվիրված է նույնասեռական տղայի հետ իր հարաբերություններին։
«Ես այդ մասին իմացա ոչ միանգամից։ Իսկ հետո ցնցվեցի, երբ իմացա։ Շատ արտասովոր զգացողություն էր»,- հիշում է իր արձագանքը երգչուհին, որը նաև պատմել է բեմ իր վերադարձի մասին։
«Բոլորիս կյանքում լինում են պահեր, որոնք մենք չենք ուզում հիշել, բայց դրանք կարևոր են, ես այդ ամենը արտահայտում եմ իմ երաժշտությամբ։ Այն իմ մի մասն է։ Հենց դուք հասնեք հաջողության որոշակի մակարդակի, դուք կտեսնեք, որ մարդիկ ձեր շուրջը կսկսեն փոխվել։ Ու դուք կամ նույնպես կփոխվեք, կամ էլ մեկուսացած ու տարօրինակ կդառնաք։ Բայց քանի դեռ դուք հիշում եք, թե ինչ մարդ եք ու ձեր շուրջը նկատում եք բոլոր դրական բաները, ոչինչ չի կարող կանգնեցնել ձեզ»,- ասել է Քրիստինան։