Զինվորին չեն զորացրում՝ մինչեւ չվերանորոգի ՊՆ «ԶԻԼ»-ը. հայրը ահազանգում է՝ «գումար չունեմ»
Armtimes.com-ը գրում է.
ՀՀ ՊՆ-ում (Քարվաճառի Յանշակ գյուղում) ծառայող Երեւանի բնակիչ Ավետիք Իսահակյանի զորացրման ժամկետից 16 օր է անցել, սակայն հրամանատարությունը հրաժարվում է նրան տուն ուղարկել՝ պահանջելով վերանորոգել ՊՆ-ին պատկանող «ԶԻԼ»-ը: Մեզ հետ զրույցում այսպիսի ահազանգ հնչեցրեց զինվորի հայրը՝ Իշխան Իսահակյանը:
«Այսօր նորից զորացրման օր էր, տղայիս չեն զորացրել: Գնում ենք Պաշտպանության նախարարություն, ասում են գնացեք զինկոմիսարիատ, գնում ենք զինկոմիսարիատ, ասում են՝ մեզնից հասնում է ծառայության ուղարկելը, դրանից հետո մենք գործ չունենք: Հունվարի 9-ին 2 տարին լրացել է, 16 օր է անցել, չեն թողնում տղաս տուն գա: Չգիտենք ինչ անել, ում դիմել»,- մեզ հետ զրույցում ասում էր Իսահակյանը՝ ընդգծելով, որ Ավետիքն իր միակ որդին է, կրում է Արցախում 1992-ին զոհված եղբոր անունը:
Զինվորի հորը խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ «ԶԻԼ» մեքենայի մասին է խոսքը. «Երբ որ տղաս գնացել է ծառայության՝ նրան մի մեքենա են տվել, որ վարի: Այդ մեքենան կցել են իրեն: Մի անգամ չգիտեմ ինչի է կպել, մեքենայի հայելին կոտրել է: Հետո էլ չեն թողել վարի: Մեքենան տվել են պայմանագրայիններին, բայց Ավետիքի վրայից գրանցումը չեն հանել: Հիմա պարզ չէ, թե ինչ վիճակում է այդ մեքենան, ով է փչացրել, ամեն ինչ բարդել են էրեխուս վրա, ասում են՝ մինչեւ չսարքես, տուն չես գնա»,- բացատրեց նա:
Մեր հարցին, թե ո՞վ է իր որդուն նման հրահանգ տվել՝ Իշխան Իսահակյանը պատասխանեց, որ իր իմանալով հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալն է ասել, ամեն դեպքում խոսքը սպաների մասին է:
Մանրամասները՝ այստեղ