Այս մրգերը ձեզ կստիպեն ամաչել. ֆանտաստիկ մրգեր, որոնք աճում են ծառերի վրա
Մենք արդեն սովոր ենք թվել այն մրգերի անունները, որոնք մեզ վաղուց են հայտնի: Սակայն բանանի, նարնջի խնձորի թվում կան նաև այնպիսի մրգեր, որոնք հիանալի համ ունեն,բայց այդքան էլ հայտնի չեն: Բայց, չէ ո՞ր նրանցից յուրաքանչյուրը իր տեսակի մեջ յուրահատուկ է և իր ուրույն տեղն է զբաղեցնում:
Ակեբիա
Ակեբիային շատ հաճախ անվանում են շոկոլադ, քանի որ այն թեթև շոկոլադի համ ունի: Այս պտղի տեսքը այնպիսինն է, կարծես թե պատրաստվում է հարձակվել մարդու վրա: Այս փափուկ միրգը ազնվամորու համ ունի:
Բուդդայի ձեռք
Քաղցրահամ պտուղը, որը կիտրոն է հիշեցնում իր հինալի սանրվածքով, այդքան էլ փափուկ չէ: Չինաստանում մրգին հարգանքով են վերբերում և տանը պահում են մեծ խնամքով: Այն օգտագործում են հիմնականում օծանելիք պատրաստելու համար:
Օձակերպ միրգ
Սալակը Ասիայում շատ տարածված միրգ է: Այն, ինչպես նկատեցիք, հիշեցնում է օձի կաշի, այդ իսկ պատճառով էլ այն անվանում են օձանման միրգ: Մրգի կաշին այքնքան հաստ է, որ կարող է մարդու մաշկը քերծել կամ էլ կտրել: Սալակը օգտագործում են աղցանների մեջ և դրանից կոմպոտ են պատրաստում:
Պանդան
Այս միրգը օգտագործում են համրյա ամեն տեղ: Դրանից նույնիսկ ներկ են պատրաստում:
Դուրիան
Այս մրգի հայրենիքը նույնպես հարավարևելյան Ասիան է: դուրիանը նկարագրելիս, տեղացիները ասում են, որ դրսից այն նման է դժոխքի, իսկ ներսից իսկական դրախտ է: Այն այնքան վատ հոտ ունի, որ կառավարությունը արգելել է այն հասարակական վայրերում տեղափոխել:
Վիշապի միրգ
Պիտայան այնքան գեղեցիկ տեսք ունի, որ այն նույիսկ ափսոսում ես ուտել: Սակայն դուք հաստատ գոհ կմնաք, երբ այն համտեսեք: Այն ինչ որ բանով հիշեցնում է կիվի, սակայն չափը անցնել պետք չէ:
Ռամբուտան
Հիմնականում այս մրգից մուրաբա են պատրաստում, իսկ դրա մսային մասը հիշեցնում է եփած ձվի:
Ատեմոյա
Ատեմոյան հիշեցնում է քաղցր խնձոր և բավականին շատ քանակությամբ կալորիա է պարունակում: Եվ ինչ վերաբերում է ընտրությանը էկլերի և այս մրգի միջև, հաստատ իմացեք որ այս միրգը բավականին քաղցր է և կփոխարինի ամեն ինչի:
Մարաքույա
Այս միրգը կարող է գրգռել և հակառակ սեռի նկատմամբ մեծ ցանկություն առաջացնել: Այս կրքոտ միրգը շատ քաղցր է:
Կիվանո
Կիվանոն հիշեցնում է և՛ վարունգ և՛ դդմիկ: Դրա մսային մասը ունի կանաչավուն գույն: Աննկարագրելի քաղցրությունը և վիտամիննները այս մրգի այցեքարտն են: