Այս վիրաբույժը 11 տարի շարունակ պլաստիկ վիրահատությունների է ենթարկել սեփական կնոջը. հիմա նա հայտարարում է, որ դեռ չի հասել իդեալին. ահա, թե ինչու
47-ամյա Ֆիլլիպ Կռաֆտը հայտնի պլաստիկ վիրաբույժ է արևոտ Մայամիից: Նրա հիվանդանոցի մասին գիտեն շատերը՝ իր գովազդների շնորհիվ:
Բանն այն է, որ շատ վաղուց է, որ նրա գովազդային պաստառը զբաղեցնում է նրա սեփական կինը: Նրա դեմքի և մարմնի վրա վիրաբույժը փորարկումներ է կատարում արդեն 11 տարի, և դեռ չի պատրաստվում կանգ առնել:
Այսօր այս վիրաբույժի կինը ոչնչով չի տարբերվում սուպեր մոդելից: Բժիշկն այլևս դադարել է հաշվել նրա վիրահատությունների քանակը:
Ֆիլլիպն ու Աննան ծանոթացել են, երբ Աննան 22 տարեկան է եղել: Նրանք վստահեցնում են, որ սիրել են միմյանց առաջին իսկ հայացքից: Նրանք ընտանիք են կազմել, և Աննան ամուսնուն պարգևել է 2 որդի:
Աննան իսկզբանե էլ գեղեցկուհի էր, այդ էր պատճառը, որ նա սկզբից չէր համաձայնվում ամուսնու կողմից առաջարկվող պլաստիկ վիրահատություններին, սակայն նրանց որդիների ծնվելուց հետո նա որոշեց այնուամենայնիվ գնալ այդ քայլին: