Զգուշացեք բոլորդ.Գագիկ Սուրենյանը՝ Իրաքից ներթափանցած փոշու ամպերի վտանգավորության մասին
Հայաստանի երկնքում այսօր տեղ-տեղ կարելի է հանդիպել փոշու ամպերի: ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանի խոսքերով, ամպերը եկել են Իրաքի անապատներից ու վտանգավոր չեն:
Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հանրապետության տարածքում առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արեւադարձային տաք օդային հոսանքների հետ եւ իրենից որեւէ վտանգ չի ներկայացնում։ Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սեւ ծովից ներթափանցող ցիկլոնին, ինչի արդյունքում ներկա պահին առկա փոշու ամպը կցրվի։»