Այս աղջիկը արյուն է լացում. Դուք կկորցնեք խոսելու ունակությունը՝ իմալաով այդ տառապանքի պատճառը
Դեռահաս աղջիկը, որ ապրում է Սթոք-ոն-Թրենթում, արյուն է լացում:
Դա սկսվել է 2013 թվականին, երբ նա արյուն է հազացել, իսկ արդեն 2015 թվականին նրա ծնողները ստիպված են եղել շտապօգնություն կանչել, երբ նա արթնացել էր արյունահոսող աչքերով: Մի անգամ, երբ նա խանութում էր, նրա աչքերը, ապա նաև ականջները կրկին սկսեցին արյունահոսել: Նա այս անգամ էլ ստիպված եղավ վազել հիվանդանոց: Բժիշկները նրա տարօրինակ հիվանդությանը անվանեցին haemolacria՝ չիմանալով նույնիսկ, թե ինչ է այն: Ի վերջո, բժշկական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Մարինա Ռեյի հիվանդության պատճառը թույլ իմունիտետն է եղել: Բայց վերջինն էլ այնքան թույլ է եղել, որ ծանր հետևանքներ է թողել աղջկա օրգանիզմի վրա: Որպես բուժման միակ միջոց՝ բժիշկները ստիպված են եղել օգտագործել Prostap 3 դեղամիջոցը, որը փակում է արգանդը: Բայց դրանից Մարինան կունենա միայն 60% հնարավորություն ծննդաբերելու: Իհարկե, դա մեծ գին է կյանքի փոխարեն վճարելու համար, բայց միայն մեկ ամսից պարզ կլինի Մարինայի ճակատագիրը: