«Այլևս չեմ կարող ապրել այս դժոխքում».բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդը անդառնալի քայլի է դիմել ոստիկանական սխալի պատճառով
Բեռնատարի 38-ամյա վարորդը ինքնասպանություն է գործել, երբ ոստիկանությունը հրաժարվել է հավատալ, որ ինքը սեռական հարաբերություն է ունեցել տուժողի հետ փոխադարձ համաձայնությամբ:
Ռոսս Բալլոկը չնայած անմեղության ապացույցներին ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքներով, սակայն հետո ազատ է արձակվել,- հաղորդում է Daily Mail- ը: Տղամարդը աշխատավայրում սեռական հարաբերություն է ունեցել աղջկա հետ, սակայն նախքան այդ զույգը բազմիցս փոխանակվել է ինտիմ բնույթի հաղորդագրություններով: Մասնավորապես, Ռոսսի հաղորդագրություններից մեկում գրված է «Հույս ունեմ, որ լավ ժամանակ անցկացրեցինք»: Որին ի պատասխան ստացավ. «Կարծես թե դա իսկապես վատ չէր»:
Մեղադրանքից մեկ տարի անց, երբ երբ Բալլոկի հեղինակությունը ամբողջովին խաթարվել էր, նա ինքնասպանություն գործեց: Մարմինը հայտնաբերեց է Ռոսիի 74-ամյա մայրը՝ Քերոլը: Ինքնասպանությունից առաջ նա գրել էր, որ միայն մահը կազատի իրեն այս դժոխքից:
Նրա հայր Ռոնալդը իր տղայի նկատմամբ մեղադրանքը համարում է անարդար, ոստիկանության գործողությունները` անբավարար և պահանջել է նոր հոտաքննություն սկսել:
«Որդիս կենդանի կլիներ, եթե ոստիկանությունը գործը քններ ավելի ուշադիր»,-ասել է
Ռոսի հայրը: