«Դեպի վայրէջք» սերիալի ամենասկանդալային սերիաների չցուցադրված կադրերը հայտնվել են համացանցում՝ առանց մոնտաժման
«Դեպի վայրէջք» 25-մասանոց հեռուստասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։
Ռեժիսորը նշեց, որ այս նախագծին շատ լուրջ են պատրաստվել. «Մենք բարձրաձայնում ենք այնպիսի թեմաներ, որոնց մասին շատերը լռում են: Իհարկե, այն, ինչի մասին մենք նկարում ենք, ցավոք, կատարվում է մեր հասարակության մեջ, բայց երևի թե մենք ուժ չունենք հասկանալու, ընկալելու այդ ամենը: Ֆիլմը նաև ներելու և հասկանալու մասին է, մարդկային փոխհարաբերությունների»:
Հեռուստանովելում ներկայացվում է թրաֆիքինգի ենթարկված կանանց կյանքը, իսկ դժբախտությունը կատարվում է գլխավոր դերակատարներից մեկի ընտանիքում. «Հեռուստանովելն, իհարկե, ֆեմինիստական տարրեր չի կրում, բայց այս թեման կար և շատ էր արծարծվում. ժամանակն էր բարձրաձայնելու այս խնդիրը: Մենք ֆիլմում այնպիսի բաներ ցույց չենք տալիս, որ դրանով նեղացնենք կամ վիրավորենք ինչ-որ մեկին»:
«Դեպի վայրէջք» հեռուստանովելում ընդգրկված են հայկական կինոարտադրության լավագույն դերասանները` Սարգիս Գրիգորյան, Ալեքսանդր Բաբասյան, Էմմա Մանուկյան, Մերի Հակոբյան, Վարդան Հովսեփյան, Էվա Խաչատրյան և այլք: Ինչպես Ելենան նշեց, դերասանների առջև խնդիր էր դրված մաքսիմալ կերտել բարդ, էմոցիոնալ կերպարները. «Կան դերասաններ, որոնց վաղուց գիտեմ, և կան դերասաններ, ում հետ նոր եմ աշխատում: Բավականին հետաքրքիր է Սարգիս Գրիգորյանի հետ աշխատելը, շատ պրոֆեսիոնալ դերասան է, բավականին հեշտ է կարողանում տարբեր իրավիճակներից դուրս գալ, և այսպես կարող եմ խոսել յուրաքանչյուրի մասին»: Ի դեպ՝ հեռուստանովելում առաջին անգամ նկարահանվում է Սարգիս Գրիգորյանի դուստրը՝ Յանան, ով նկարահանման վերջին օրն իր խաղով հուզել է ամբողջ ստեղծագործական կազմին. «Նախ՝ շատ սթրեսային էին այդ տեսարանները, որովհետև դժվար է երեխային հասցնել այդ վիճակին, և երբ նկարահանումներն ստացվում էին, բոլորս ծափահարում էինք Յանային, որպեսզի նա ոգևորվի»:
Ֆիլմի մանրամասները և դերասանական կազմի հետ հարցազրույցները BlogNews.am-ն իր ընթերցողին կներկայացնի շուտով: