Տղամարդը համացանցում դրեց կնոջ ու երեխաների լուսանկարը, բայց համացանցի օգտատերերը շատ բացասաբար արձագանքեցին. տեսեք, թե ինչու
ԱՄՆ Օկլահոմա նահանգի բնակիչն իր էջում լուսանկար զետեղեց, որը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ համացանցում։
Նահանգի զանգվածային լրատվամիջոցները նույնպես անդրադարձան Դեյվիդ Բրինքլիի՝ անկողնում քնած կնոջ ու երեխաների լուսանկարին ու դրա շուրջ ծավալված բուռն բանավեճին։
Իսկ բանավեճի պատճառը Դեյվիդի՝ լուսանկարի տակ արված հետևյալ մեկնաբանությունն էր․
«Կինս կյանքիս լավագույն ընկերն է։ Ընդունակ եմ ժամերով զրուցել նրա հետ ու չնկատել՝ ոնց է ժամանակը թռչում։ Վերջերս նա խոսում էր ընկերուհու հետ։ Ընկերուհին կնոջս պատմում էր մի եղանակի մասին, որ կոչվում է «համատեղ քուն»։ Այդ եղանակի իմաստը քո երեխաներին առավելագույն սեր, հոգատարություն ու ջերմություն պարգևելն է։ Երբ այս տեսարանն աչքովս ընկավ, ինքս ինձ ասացի․ «Աստված իմ, ինչ հոյակապ են նրանք։ Հարազատ մարդկանց միասին տեսնելուց լավ տեսարան կա՞ կյանքում։ Հազիվ թե բոլորը ըմբռնեն էս գրկախառնոցների իմաստը»։ Բայց ես հպարտանում եմ իմ կնոջով, որ նա որոշել է իր թանկ ժամանակը ծախսել հանուն մեր երեխաների բարեկեցության»։
Այս երիտասարդի հրապարակման մեկնաբանություններում բավական կոշտ արձագանքներ հնչեցին։ Ոմանք էլ խոսեցին «համատեղ քնի» վտանգավորության մասին։
«Համատեղ քունը» այնքան էլ ճիշտ ու առողջ երևույթ չի,-պնդում էր Դեյվիդի հրապարակմանն արձագանքած օգտատերերից մեկը-։ Բանն այն է, որ երեխաները շատ արագ ընտելանում են մոր ներկայությանն ու հասունանալով՝ ի վիճակի չեն լինում հետ վարժվել այդ սովորությունից»։
Դեյվիդ Բրինքլիի կինը՝ Ալորան, անմիջապես ձեռնամուխ է լինում պաշտպանելու ամուսնու հրապարակումը․
«Շատ-շատերը սկսեցին դատել մեր ընտանիքի պատմությունը՝ հիմնվելով միայն էս լուսանկարի վրա։ Այնինչ լուսանկարն արվել է կյանքիս ամենաբարդ օրերից մեկին։ Իսկ դժվարությունն այն է, որ ես իրոք հասկացել էի՝ ինչ է նշանակում իսկական հոգատար մայր լինելը։ Էդ օրը ես այնքան հոգնած էի երեխաներիս գործերով դեսուդեն վազվզելով, որ ի վերջո քնեցի 2-ամյա որդուս ու փոքրիկ աղջկաս մոտ՝ նրանց հնարավորինս ամուր գրկած»։