Ինչպե՞ս կարմիր թելը կարող է ազդել և փոխել ձեր ճակատագիրը
Մեզանից շատերն են լսել, որ ձեռքի կարմիր թելը կարողանում է օգնել լուծելու մի շարք խնդիրներ, որոնք մեզ անհանգստացնում են: Սակայն ոչ բոլորը գիտեն, թե որն է իրական կարմիր թել և ինչպես է այն ազդում:
Կարմիր թել
Ամենատարածված թելերից է կարմիր թելը: Այն իր մեջ մի շարք խորհուրդներ է պարունակում: Մասնագետները նշում են, որ կարմիր թելը ձեզ կարող է պաշտպանել չար աչքից, եթե այն ձեր ձեռքին ամրեցրել է ձեզ բարին կամեցող մարդ:
Կանաչ թել
Այս գույնը իր հետ կյանք, շարժում և նոր հնարավորություն է բերում: Այս գույնի թել խորհուրդ է տրվում անել այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն իննչ որ նոր բան անել, սակայն չեն համարձակվում:
Թելը կօգնի առաջին քայլերը անել և ավելի ինքնավստահ գործել:
Նարնջագույն թել
Այս գույնը առանձնանում է իր յուրահատկությամբ, քանի որ զարմանալի չէ, որ այն իր տիրոջը պաշտպանում է ոչ միայն չար աչքից, այլ նաև տարբեր հիվանդություններից, հիմնականում հոգեբանական սթրեսներից:
Այս թելը իր հետ հաջողություն է բերում, կարողանում է դժվար պահին ճանապարհ ցույց տալ:
Դեղին թել
Ասում են, որ այս թելը մարդու մեջ արթնացնում է 6-րդ զգայարանը: Բացի սա, այն թույլ է տալիս գուշակել դիմացինի հաջորդ քայլը:
Կապույտ թել
Այս գույնի թելը հնարավորություն կտա իր տիրոջը լուծել ֆինանսկան խնդիրները և ավելի հաշվենկատ գնտվել այս գործերում:
Եվ հիշեք, որ թելերի գույները, իհարկե, կարևոր է: Կյանքում ոչ մի բան չի կարող ստիպել ձեզ երջանիկ լինել, եթե դուք դա ինքներդ չցանկանաք: