Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА
Досуг

Նանան՝ իր նոր տեսահոլովակի և նշանադրության լուրերի մասին

Երգչուհի Նանան Կանանց և մայրերին նվիրված տոների կապակցությամբ մայրերին նվիրված իր հերթական տեսահոլովակն է ներկայացրել՝ հայտնի «Մայր իմ սուրբ և բարի» երգի հիման վրա: Երգչուհու խոսքով՝ անգամ թվերն է խառնում, թե սա մոր մասին պատմող իր որերրորդ տեսահոլովակն է.
«Մոր մասին կարող եմ անվերջ երգել, սա չսպառվող և ինձ համար ամենասիրելի թեման է: Մեր մայրերը մեզ համար ամեն ինչ են անում, իսկ դրա համար մենք անվերջ պետք է շնորհակալ լինենք: Այս երգով շնորհավորում եմ իմ և աշխարհի բոլոր մայրերին՝ կանանց տոնական մեկամսյակի կապակցությամբ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Նանան:
Հետաքրքրվելով, թե ինչու է երգչուհին ընտրել հենց այս երգը, որը հայտնի է տարբեր երգիչների կատարմամբ, պատասխանեց.
«Մայրերի մասին իմ գրեթե բոլոր երգերն էլ հին ու հայտնի կատարումներ են: Ես շատ եմ սիրում Վիլիամ Վարդանյանի այս երգը, այն շատ են երգել տարբեր երգիչներ, բայց ես ցանկացա, որպեսզի ինքս էլ այն կատարեմ, և կարծում եմ՝ գործիքավորման և իմ ներկայացման շնորհիվ կարողացել եմ նոր կյանք տալ «Մայր իմ սուրբ ու բարի» երգին»:
Խոսելով տեսահոլովակի նկարահանման աշխատանքներից՝ Նանան նշեց, որ այն անցկացվել է Մոսկայում.
«Տեսահոլովակի իրականացման համար լավ թիմ է աշխատել: Նկարահանել է օպերատոր Սուրեն Թադևոսյանը, բայց թե ես, թե նա հետևել ենք իմ լավ ընկեր, ռեժիսոր Խաչիկ Եղոյանի խորհուրդներին: Մի գաղտնիք բացեմ, Խաչիկը թռիչքներց վախենում է, այդ պատճառով նա ասաց, որ իր խորհուդներն այստեղ կտա, բայց մեզ հետ Մոսկվա մեկնել չի կարողանա: Հենց նրա միտքն էր տեսահոլովակում ցույց տալ ջերմ հայկական մեծ ընտանիք»,- նշեց երգչուհին:
Հետաքրքրվելով՝ գուցե տեսահոլովակում իր տատիկն է նկարահանվել, Նանան նկատեց.
«Ոչ, մոր կերպարում տատիկս չէ, բայց իմ տեսահոլովակներից «Ով է ասել» տեսահոլովակում եմ նկարահանել տատիկիս: Այդ պատճառով այդ աշխատանքս ինձ համար շատ խոհրդանշական է»:
Ի դեպ՝ տեսահոլովակում Նանայի մատնեմատին շատ ակնառու տեսանելի է մատանի, որը շատերին շփոթության մեջ է գցել: Կարծիքներ կան, թե այն նշանադրության մատանի է և Նանան իր երկրպագուներին ցանկացել է հենց տեսահոլովակով այդ մասին ակնարկել: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ երգչուհին ժպիտով հերքեց.
«Ոչ, դա նշանադրության կամ ամուսնության մատանի չէ, այն իմ մեծածավալ զարդերից մեկն է: Ուրախ եմ, որ մարդիկ նման կասկածներ ունեն, գուցեև ինձ անձնական երջանկություն են մաղթում, ինչի համար շնորհակալ եմ: Սակայն նրանց պետք է դեռևս հայտնեմ, որ դեռ նշանադրված, առավել ևս ամուսնացած չեմ»:
Նկատելի է, որ Նանան մեծամասամբ գտնվում է ՌԴ-ում, որտեղ շատ հաճախ է համերգներով հանդես գալիս: Թե ինչու է երգչուհին հաճախ հենց Ռուսաստանի տարածքում ներկայանում, պատասխանեց.
«Ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում: Այդ ինչու-ի պատասխանը մեկն է, պարզապես ՌԴ-ից եմ շատ հրավերներ ստանում, ՌԴ-ի հայերը պատրաստ են գնել իրենց սիրելի երգչի, երրգչուհու համերգի տոմսն ու գալ և մի լավ ուրախանալ՝ ուրախացնելով նաև մեզ՝ կատարողներիս»:
Երգչուհին այս պահին իր հանգիստն է վայելում Ջերմուկում, սակայն մեզ հայտնեց, որ ապրիլի 4-ին՝ իր ծննդյան օրը, համերգ է ունենալու Գյումրիում, որից ստացված հասույթը նվիրելու է Գյումրու մանկատանը.
«Ես արդեն իսկ հայտարարել եմ այդ մասին, կազմակերպչին ասել եմ, որ համերգի կայացման գումարներից զատ, ոչ մի այլ գումար չի ծախսվում: Իսկ մանկատան տնօրինությանը խնդրել եմ, որպեսզի երեխաները նամակներ գրեն, թե ինչ են ուզում, ես էլ կփորձեմ իրենց ցանկություններն իրականացնել և մենահամերգից հետո նվերներով գնալ նրանց այցելության»,- եզրափակեց Նանան:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան