Էքստրասենսները վստահեցնում են՝ այս 6 զարդերը միայն անհաջողություններ են բերում
Ներկայացնում ենք զարդի 6 տեսակ, որոնք ավելի լավ է դադարել կրել և հետագայում դրանցով չհամալրել զարդատուփը: Այսպես խորհուրդ են տալիս էքստրասենսները և այս մասին վկայում են տարբեր հավատալիքներ:
Թանկարժեք զարդեր
1. Գրավատնից ձեռք բերված
Պարզ է, որ եթե մարդն իր զարդերը գրավ է դնում, իր կյանքում դժվարություն ունի: Այդպիսի զարդերը կրում են նախորդ տերերի բացասական էներգետիկան, իսկ ինչը տխրությամբ է տրվում, երջանկություն չի բերում:
2. Գողացված
Վաղուց հավատալիք կա, որ նա, ով առանց տիրոջ համաձայնության որևէ թանկարժեք զարդ վերցնի, կյուրացնի նրա ամբողջ բացասական էներգիան և հիվանդությունները:
3. Գտնված
Այս դեպքում երկու տարբերակ կա. եթե բախտդ բերի, հաջողություն կունենաս, եթե ոչ, տարբեր անհաջողություններ կունենաս: Չէ՞ որ չգիտես՝ զարդը կորցրած մարդն ինչ կարմա ունի:
4. Ոչ բնական քարերով
Արհեստական քարերը ոչինչ չեն տալիս, նույնսիկ կարող են ներծծել տիրոջ էներգիան, ուստի մասնագետները խորհուրդ չեն տալիս երկար ժամանակ այդպիսի զարդեր կրել, առավել ևս՝ դրանցից պատրաստված թալիսմաններ:
5. Ընտանեկան զարդեր
Ընտանեկան զարդերը պահպանում և փոխանցում են դարեդար ձևավորված էներգետիկան:
Ընտանեկան զարդից պետք է հրաժարվել, եթե ընտանեկան անեծք կա կամ դրա վերջին տերը ծանր տանջանքներով մահացավ, սպանվեց կամ ինքնասպան եղավ:
6. Ոչ լավ մտադրություններով նվիրված
Այս կանոնը վեաբերում է բոլոր նվերներին, ուստի ցանկացած տոն ավելի լավ է անցկացնել մարդկանց շրջապատում, ովքեր քեզ իսկապես մտերիմ են: