Չնայած, որ կինը դեմ էր՝ Վաչե Թովմասյանն առաջին անգամ ցույց է տվել դստերը (VIDEO)
Դերասան Վաչե Թովմասյանը Ինստագրամի «Սթորի» հավելվածում առաջին անգամ ցույց է տվել դստերը` Միային, թեև կինը` Գայանեն, դեմ էր։
Մեկ այլ տեսանյութով Վաչեն ցույց է տվել, թե ինչպես են կնոջ հետ խոսում այս թեմայով։ Գայանեն ասում է, որ իրենք պայմանավորվել էին, որ փոքրիկը կմեծանա և ինքը կորոշի` ուզո՞ւմ է լինել սոցցանցերում, թե՞ ոչ։
Վաչեն կնոջը հումորով է պատասխանում. «Բա, որ մեծանա ու ասի` ուզում էի, ի՞նչ ես անելու»։Դերանասը նշում է, որ սոցցանցերում ներկայացնում է իր առօրյան, իսկ դուստրն իր առօրյայի կարևոր մասնիկն է։Հիշեցնենք, որ Վաչեի և Գայանեի դուստրը լույսաշխարհ է եկել 2017 թվականի հունվարին։