Հենց այս 7 երևույթներին են տղամարդիկ ուշադրություն դարձնում, երբ համարում են, որ կինը գրավիչ է
Կանանց կերպարում ամեն ինչ գեղեցիկ է, սակայն հենց այս 7 բաներն են կնոջն իսկապես գրավիչ դարձնում տղամարդկանց աչքերում:
Քայլվածք
Հենց քայլվածքն է կնոջը դարձնում գրավիչ և ցանկալի: Քայլվածքը կարող է արտահայտել ինքնավստահություն, կանացիություն: Սա համապարփակ լեզու է բոլոր կանանց համար:
Հայացք
Ուղիղ հայացք: Այն կանայք, որոնք դիմացինին ուղիղ նայելու փոխարեն նայում են իրենց ոտքերի տակ, շատ ավելի քիչ են գրավում տղամարդկանց, քան ազատ և անկաշկանդ կանայք:
Ինքնավստահություն
Ինքնավտահությունը շատ հաճախ արտահայտվում է այնպիսի հասարակ երևույթներում, ինչպիսիք են քայլվածքը, հայացքը, ժպիտը: Փակ աղջիկները դժվար են գնում շփման, նրանք շատ ավելի անհետաքրքիր են տղամարդկանց համար:
Բարություն
Իրականում տղամարդիկ այս բնավորության գծին ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան ընդունված է պատկերացնել: Բարությունը և օգնության հասնելու պատրաստակամությունը շատ հաճախ հենց այն կարևոր բաղկացուցիչն են, որոնք անփոխարինելի են և առավելագույնս կարևորվում են տղամարդկանց կողմից:
Կոկիկություն
Կոկիկությունը գեղեցկացնում է կնոջը: Կինը պարտադիր չէ, որ լինի գեղեցիկ արտաքինով, բայց ցանկալի է, որ կոկիկ լինի, անպայման հետևի մազերին, եղունգներին և մաշկին:
Լսել կարողանալը
Ոչինչ չի տաքացնում տղամարդուն կնոջ հանդեպ, քան այն, որ կինը պատրաստակամ է լսելու տղամարդուն, երբ նա խոսում է:
Խոսակցության մեջ մասնակցություն ունենալը
Յուրաքանչյուր տղամարդու համար հաճելի է, երբ կինը հեշտությամբ կարողանում է մասնակցել տարբեր ոլորտների մասին խոսակցություններին՝ լինեն դրանք սպորտի, քաղաքականության, ֆիլմերի, թե այլ թեմաների շուրջ: