Կա մի բան, որ տղամարդիկ ցանկանում են սեքսից առավել, սակայն նրանց հպարտությունը թույլ չի տալիս խոստովանել դա
Հնարավոր է, որ զարմանաք, բայց կա մի բան, որ տղամարդիկ ցանկանում են սեքսից առավել, սակայն նրանց հպարտությունը թույլ չի տալիս խոստովանելու դա:
Տղամարդիկ բոլորովին չեն ուզում վիրավորել կանանց, իսկ կանայք ցանկանում են, որ տղամարդիկ իրենց հասկանան, բայց իրենք տղամարդկանց վերաբերյալ իրենց պատկերացումներում կարծրատիպերից այն կողմ չեն անցնում և այդպես էլ անհաղորդ են մնում ողջ ճշմարտությանը:
Իրականում տղամարդկանց պետք է քնքշություն և հանգստի զգացում: Տղամարդը կամենում է կնոջ հետ բոլորովին այլ անձնական աշխարհ ունենալ: Սիրած կնոջ թեթև հպումը ունակ է բարձրացնելու նրա տրամադրությունը և նոր բարձունքներ նվաճելու խթան դառնալու: Սակայն տղամարդը վախենում է խոստովանել դա, քանի որ, նրա կարծիքով, դա ակնհայտ է. նա վախենում է նաև թույլ և փափկասիրտ երևալուց:
Տղամարդը պետք է սեր զգա: Պակաս կարևոր չեն կնոջ արտաբերած խոսքերը. դրանք կարող են ինքնավստահություն ներշնչել տղամարդուն և ամեն ինչ փոխել ձեր շուրջը:
Տղամարդիկ կամենում են, որ իրենցով հետաքրքրվեք: Բավական է ընդամենը հարցնել նրանց, թե ինչպես անցավ օրը: Բայց կա մի նրբություն. չպետք է ձեր հարցերը հարցաքննության վերածվեն, հատկապես երբ նա ազդեցիկ պաշտոնյա է:
Տղամարդիկ կամենում են նաև, որ իրենց ջանքերը գնահատվեն: Ահա թե ինչ խոսքեր են նրանք ակնկալում լսել ձեզանից:
1. «Ես ուրախ եմ, որ դու մեզ այստեղ բերեցիր, շնորհակալություն»:
2. «Դու կեցցես. այնքան ես աշխատում և ջանք թափում մեր ընտանիքի բարօրության համար»:
3. «Դու այնքան լավ հայր ես և ամուսին. ես քեզ սիրում եմ դրա համար»:
4. Երբ նա կառաջարկի ձեզ արձակուրդն անցկացնելու իր տարբերակը, ուրախ արձագանքեք. «Գրողը տանի, հրաշալի է»:
5. Երբ նա աշխատանքից տուն է վերադառնում, դիմավորեք նրան դռների մոտ և ժպտալով ասեք. «Ես այնքան ուրախ եմ քեզ տեսնելու համար»:
6. երբ նա վատ է զգում ինչ-որ պատճառով, գրկեք նրան և նուրբ ասեք. «Մի մտահոգվիր, ամեն ինչ լավկլինի»:
7. Սեքսից հետո պետք չէ անմիջապես անցնել կենցաղային խնդիրներին: Նա ուզում է ձեզանից լսել այս խոսքերը. «Ես հիացած եմ, դու առաջվա պես ուժեղ ես»: