Իտալիայում դագաղը թաղման ժամանակ մասերի է բաժանվել.Կզրկվեք խոսելու ունակությունից, երբ իմանաք պատճառը
Ի սարսափ հանգուցյալ Մաուրիցիո Սեբաստյանելիի հարազատների, որոնք եկել էին մասնակցելու նրա հուղարկավորությանը, սգո արարողությունը խափանվել է ամենատհաճ կերպով՝ դագաղը դուրս բերելիս չի դիմացել ծանրությանը, ու մարմինը բառացիորեն սահել է դագաղի միջից: Դեպքը տեղի է ունեցել Հռոմում, հայտնում է The Local-ը:
«Դագաղը ճաքեց: Մարդիկ այն բարձրացրին, որ դուրս բերեն, ու լսվեց ճայթյուն: Մենք ամեն ինչ ստիպված փակեցինք ծածկոցով, որ մարմինը տանենք եկեղեցի»,- պատմել է հանգուցյալի 23-ամյա դուստրը՝ Դեբորան:
Աղջկա խոսքերով՝ ինքն առանց այդ էլ շոկի մեջ է եղել հոր մահվան պատճառով, իսկ դրանից հետո հիստերիկ նոպա է ունեցել և սկսել է հենց փողոցում ճչալ: Աղջկան ստիպված տեղափոխել են հիվանդանոց:
«Ես ստիպված էի երկու անգամ տեսնել հորս մահը»,- ասել է Դեբորան: