Միշոյի բացահայտումը
Ռեփեր Միշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Միշոն բացահայտել է, որ հայերը սև գույնի հանդեպ սեր տածել են դեռ 1990-ական թվականներից:
Ռեփերը իր հետևորդների հետ կիսված լուսանկարը մեկնաբանել է հետևյալ կերպ. «88֊ի հավաքներիցա, բայց թեման էդ չի։ Խորացա, որ՝ փաստորեն 90֊ներից ե՞ն հայերը սկսէ մենակ սև հագնել։։։։։։։։։։։»: Երաժշտի հետևորդները հայտնել են իրենց կարծիքը ասելով, որ հայերը մինչ 1990-ականները հագնվել են ավելի վառ գույների մեջ:
Հիշեցնենք, որ ռեփեր Միշոն պարբերաբար լուսանկարներ է հրապարակում կնոջ՝ Սոնա Օգանեսյան հետ: Ավելի վաղ ռեփերը ռոմանտիկ լուսանկարներ էր հրապարակել, որոնց կից գրել էր. «Մինչ մեր հանդիպումը, ես չէի կարող պատկերացնել ինձ երբեւէ ամուսնացած։ Այնուհետ մենք վերջապես գտանք իրար։ Հավերժը բավարար երկար չի թվում... Տոնելով վեցերորդ տարին՝ մեր հանդիպման առաջին օրվանից»։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2015 թվականի հունիսի 20-ին: