Սիրային եռանկյունի ողբերգական ավարտով.Սիրեկաններից մեկը դաժան հաշվեհարդար է տեսել մյուսի հետ, մինչ կինն անկողնում էր....սեփական ամուսնու հետ
38-ամյա Նատալին միաժամանակ դավաճանում էր ամուսնուն 40-ամյա Ալան Միմանի եւ 47-ամյա Թոմ Ջոնսի հետ: Երբ նա որոշեց բոլորին իրար ներկայացնել, ամեն ինչ ողբերգությամբ ավարտվեց, -գրում է the Sun-ը:
Ես իսկապես երկու տղամարդկանց եմ ներկայացրել միմյանց եւ շատ մեղավոր եմ զգում: Ես երբեք չեմ ցանկացել միաժամանակ քնել երեք տղամարդու հետ: Նրանք բոլորը ապրում են կողք կողքի, եւ զարմանալի չէ, որ ամեն ինչ այսպես ստացվեց»,-պատմում է կինը:
Նատալիին խոստովանում է, որ նրանցից յուրաքանչյուրի մեջ գտել է մի բան, որը չէր կարողանում գտնել մյուսի մեջ:
Նա ժամանակավորապես թողեց Պաուլին 2016 թ. հուլիսին, երբ նրանց ամուսնությունը ճգնաժամային իրավիճակում էր: Հետո նա հանդիպեց Ալանին, ով մի օր պարզապես անհետացավ: Այդ ժամանակ էլ Նատալին հանդիպեց Թոմ Ջոնսին:
«Ամուսինս ինձ ապահովում էր անվտանգություն եւ կայունություն, Թոմը զվարճալի էր, իսկ Ալանը հիասքանչ էր անկողնում»:
Մի գիշեր Թոմի հետ հայտնվեցի անկողնում, եւ դրանից հետո մենք միասին ենք: Մենք լուրջ հարաբերություններ չենք ունեցել, նման էինք «ընկերների՝ որոշակի վերապահումներով»: Մենք սկսեցինք միասին ապրել»:
Սակայն մեկ ամիս անց Ալանը վերադարձավ եւ որոշեց վերադարձնել ընկերուհուն: Նա բնակություն հաստատեց մոտակայքում: Նատալիին փորձում էր գաղտնի պահել Ալանից իր նոր սիրային կապը, նա արդեն ցանկանում էր լքել Թոմին և վերադառնալ ամուսնու մոտ: Արդյունքում, նա քնում էր բոլորի հետ եւ բոլորին թաքցնում միմյանցից:
Ես կարողանում էի մեկ օրվա ընթացքում հանդիպել երեքին և պետք է շատ զգույշ լինեի»,-պատմում է կինը:
Բայց մի օր Թոմը հայտնաբերեց իր սիրելիի գաղտնիքը եւ դաժանորեն ծեծեց նրան: Թոմը ձերբակալվեց է, իսկ Նատալիին հոսպիտալացվեց: Մի քանի օր անց Թոմ Ջոնսը հայտնաբերվեց մեռած, իսկ Նատալին ձերբակալվեց սպանության մեղադրանքով:
Ոստիկանությունը կարծում էր, որ Նատալին սպանել է Թոմին իրեն ծեծի ենթարկելու համար, բայց հարցաքննությունից հետո կինը ազատ արձակվեց:
Շուտով նոր կասկածյալ հայտնվեց՝ Ալանը: Նա ձերբակալվեց և անմիջապես խոստովանեց ամեն ինչ: Պարզվեց, որ նա իմացել է իր սիրելի հետ տեղի ունեցածի մասին և որոշել է վրեժխնդիր լինել:
Թոմի այրված մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությունը հայտնաբերեց դանակի 32 հարված :
«Ալանը սպանեց Թոմին իմ օգտի համար: Այսպիսի վրեժը պարզապես զզվելի է: Թոմը արժանի էր պատժվելու ինձ հարվածելու համար, բայց նա արժանի չէր նման դաժան մահվան»,-ասել է Նատալին:
Ալանը դատապարտվել է ցմահ ազատազրկման `Թոմին սպանելու համար:Իսկ Նատալին վերադարձել է ...ամուսնու մոտ: