Ինչի են պատրաստ Կենդանակերպի նշաններն անկողնում
Խոյ: Խոյերը հայտնի են արկածների եւ նոր բան փորձելու հանդեպ սիրով: Այնպես որ՝ անկողնում նրանք տաբուներ չունեն: Նրանց վանում է միայն միօրինակությունը: Եթե սիրում են անկողնում նորից ու նորից նույն բանն անել, ուրիշ զուգընկեր գտեք:
Ցուլ: Ցուլերը պատրաստ են անկողնում նորարարությունների, բայց դրանք իրենց նախաձեռնությունը պետք է լինեն: Ցուլի հետ անկողնում միակ կանոնը հետեւյալն է. նա պետք է կառավարի:
Երկվորյակ: Երկվորյակները կրքոտ եւ խաղացկուն են, միշտ ուսումնասիրում են՝ ինչ-որ նոր բան իմանալու համար: Նրանք այնքան լավատես ու դրական են, որ կարող են փորձարկել ամեն ինչ. թեթեւ սեքսուալ խաղերից մինչեւ ծանր սեքսը:
Խեցգետին: Սիրող եւ հոգատար Խեցգետիններն ամեն ինչ կանեն՝ իրենց զուգընկերոջը բավարարելու համար, բայց նրանք երբեք չեն ընդունի նրան, ով իրենց կառաջարկի դա անել: Նրանք ուզում են իրենց երկրորդ կեսին երջանկացնել, այդ պատճառով հետաքրքրվում են, թե ինչն է նրան գրգռում, մինչեւ էմոցիոնալ կապ են գտնում:
Առյուծ: Առյուծները լավագույն զուգընկերն են անկողնում: Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, ինչի արդյունքում ինքնավստահ են: Նրանք պաշտում են ցուցադրել իրենց եւ նախաձեռնություն ցուցաբերել՝ գրավելով զուգընկերոջ ուշադրությունը:
Կույս: Կույսերն արկածախնդիր սիրեկաններ չեն: Եթե փորձարկումներ եք ուզում, նրանց հետ երջանիկ չեք լինի: Սակայն Կույսերն ամեն ինչում կատարելություն են սիրում, այդ պատճառով ուսումնասիրում են, փորձում հասկանալ, թե ինչպես կարող են կատարելության հասնել նաեւ սեքսում:
Կշեռք: Կշեռքները չափազանց հմայիչ եւ շփվող են, այդ պատճառով նրանք ամեն ջանք գործադրում են՝ ուշադրություն եւ սեր գրավելու համար: Նրանք հրաշալի են ավանդական սեքսի հարցում, այդ պատճառով կարիք չունեն այլ դիրքեր փորձարկել:
Կարիճ: Կարիճը կարող է լավագույն սիրեկանը լինել, եթե սովորի սեփական էգոն ննջարանից դուրս թողնել: Կարիճները զգայնության եւ ագրեսիվության կատարյալ համադրություն են: Փորձեք իշխել անկողնում. նրանց դա դուր կգա:
Աղեղնավոր: Աղեղնավորներին գրեթե միշտ դուր են գալիս հետույքի հետ խաղերը: Ամեն ինչ կսկսվի կատակից, բայց ավելի ուշ դա իսկական հետաքրքրություն կդառնա:
Այծեղջյուր: Այծեղջյուրները համեստ են: Նրանք սեքսով զբաղվելիս առանձնապես չեն լարվում՝ հետո պարծենալու համար: Նրանց ակտիվացնելու միակ գործուն միջոցն ակնարկն է, թե որքան լավն էր ձեր նախկինը: Այդ ժամանակ նրանց մեջ կարթնանա մրցակցության ոգին:
Ջրհոս: Ջրհոսների հետ մոռացեք ենթարկվելու մասին, բայց նրանք անկեղծորեն հոգ են տանում, որպեսզի բավարարեն իրենց զուգընկերոջը: Նրանք միշտ վերադարձնում են իրենց մատուցած ծառայությունը:
Ձկներ: Ձկները ստեղծագործ էություն ունեն: Նրանք պարզ են զգացմունքայնության մեջ, նախընտրում են սեռական մերձեցում, որը կընդգծի էմոցիոնալ կապը: Բայց նրանք միշտ պարզ գործողությանը երեւակայություն կհավելեն: Չնայած նրանք արկածախնդիր չեն եւ ծայրահեղության գիրկը չեն ընկնում, նրանք լավագույնն են համբույրի հարցում: